00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քույրիկ և երեկոյան զգեստ․ ինչ են խնդրում մանկատան սաները Ձմեռ պապից

© Из архива детского дома "Трчунян"Воспитанники детского дома "Трчунян"
Воспитанники детского дома Трчунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկատան երեխաների նամակները, ինչպես նաև այդ նամակների հեղինակները միշտ տարբերվում են։ Sputnik Արմենիան ներկայացնում է առանձնահատուկ ուշադրության արժանի մի քանի նամակ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Գյումրու «Թռչունյան» մանկատան սաները նամակներ են գրել Ձմեռ պապին։ Sputnik Արմենիան ընթերցողներին է ներկայացնում մի քանի նամակ, որոնք, մեր կարծիքով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։

8 տարեկան Մելիքսեթ Սիմոնյանը գրում է․ «Սիրելի Ձմեռ պապ, ես քեզ շատ եմ սիրում և անհամբեր սպասում եմ քո գալուն։ Ուզում եմ, որ դու ինձ բերես սպորտային համազգեստ և քույրիկ»։

© Из архива "Дома Трчунян"Սիմոնյան Մեիքսեթի նամակը
Письмо воспитанников детдома Дом Трчунян Деду Морозу - Sputnik Արմենիա
Սիմոնյան Մեիքսեթի նամակը

Սիմոնյան Մարիամը և Հարությունյան Հարությունը երջանկություն են ցանկանում ոչ միայն իրենց համար, այլ նաև մյուս երեխաների։

«Իմ սիրելի Ձմեռ պապ։ Ես քեզ շատ-շատ սիրում եմ։ Ուզում եմ, որ դու ինձ բերես բուֆեր, որ չիպով լինի, իմ սիրելի Ձմեռ պապ։ Եվ ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ և երջանիկ լինեն։ Ես քեզանից այդքան բան եմ ուզում, իմ սիրելի Ձմեռ պապ», — գրել է Մարիամը։

© Из архива "Дома Трчунян"Սիմոնյան Մարիամի նամակը
Письмо воспитанников детдома Дом Трчунян Деду Морозу - Sputnik Արմենիա
Սիմոնյան Մարիամի նամակը

«Ձմեռ պապ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզանից ուզում եմ բուֆեր, չիպ և ֆլեշկա։ Ձմեռ պապ, դու եթե դա բերես, ես քեզ շատ շնորհակալ կլինեմ։ Ձմեռ պապիկ, ես ուզում եմ, որ դու երեխաներին շատ ուրախացնես ։ Ձմեռ պապիկ, այսքանն եմ ուզում», — գրում է Հարությունը։

© Из архива "Дома Трчунян"Հարությունյան Հարությունի նամակ
Письмо воспитанников детдома Дом Трчунян Деду Морозу - Sputnik Արմենիա
Հարությունյան Հարությունի նամակ

Որոշ երեխաներ շատ միայնակ են զգում իրենց, նրանք շփման կարիք ունեն։ Շատերն արդեն վաղ տարիքում գիտակցում են կրթության կարևորությունը։

«Սիրելի Ձմեռ պապիկ, խնդրում եմ՝ ինձ բերես տիկնիկ, որը ինձ հետ կխոսի», — գրում է 4-րդ դասարանի աշակերտուհի Մելանյա Գրիգորյանը։

13-ամյա Խանում Պողոսյանը Ձմեռ պապից մանկական հանրագիտարան է ուզել։

Գլազկովա Աննան (14 տարեկան) Ձմեռ պապից խնդրում է երեկոյան զգեստ։ Նրա համադասարանցին՝ Սաթեն Գևորգյանը, նույնպես խնդրում է «երկար սև զգեստ»։

Երեխաներից շատերը Ձմեռ պապից խնդրում են կոշիկ, տաք հագուստ, խաղալիք, հեռախոս և այլ տեխնիկա։ Ավագ երեխաները բոլորովին այլ ցանկություններ ունեն։ 10-րդ դասարանցիներն ավելի գլոբալ են մտածում։

«Ես ցանկանում եմ, որ Գյումրիում վերանան բոլոր տնակները, և փոքրիկներն ապրեն բարեկարգ բնակարաններում», — գրում է 10-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Այվազյանը։

© Из архива "Дома Трчунян"Ռուզաննա Այվազյանի նամակը
Письмо воспитанников детдома Дом Трчунян Деду Морозу - Sputnik Արմենիա
Ռուզաննա Այվազյանի նամակը

Եղսիկ Մովսիսյանն ուզում է, որ 2018թ-ին «մարդկանց հոգիները մաքրվեն չարությունից, և փոխարենը բույն դնեն լույսն ու բարությունը։ Թող յուրաքանչյուրի դեմքին դրոշմվի միայն ու միայն ժպիտը և հույսը ապագայի հանդեպ»։

Լիդա Կարապետյանը գրում է․ «Սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզանից խնդրում եմ, որ գալիք տարում աշխարհում տիրի խաղաղությունը։ Ուզում եմ, որ ոչ մի մանուկ չհիվանդանա և որ բոլոր մանուկներն ապրեն երջանիկ և խաղաղ իրենց ծնողների կողքին։ Իսկ ինձ համար խնդրում եմ ուժ և գիտելիք, որպեսզի ապագայում իրագործեմ երազանքներս»։

Մեկ այլ նամակում ապագա զինվորը խորհում է ոչ մանկական երևույթների՝ պատերազմի և խաղաղության մասին։

«Սիրելի Ձմեռ պապ, ես ապագա զինվոր եմ։ Ցանկանում եմ` սահմանին տիրի անդորր, որպեսզի բոլոր զինվորներն առողջ վերադառնան իրենց ընտանիքներ», — գրում է 10-րդ դասարանի աշակերտ Լյովա Խուրշուդյանը։

Այս հոդվածում հրապարակված են ոչ բոլոր ցանկությունները։ Դրանց զգալի մասը ընթերցողները կարող են գտնել սկանավորված նամակներում։

Լրահոս
0