Հրդեհ Նովոսիբիրսկի կոշիկի արտադրամասում. հայտնաբերվել են աշխատակիցների մոխրացած դիերը

© МЧС РФ / Пожар в Новосибирской области
Пожар в Новосибирской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նովոսիբիրսկի կոշիկի արտադրությունում այսօր բռնկված հրդեհի պատճառով 10 աշխատակից է մահացել, նրանց թվում կան այլ երկրների քաղաքացիներ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 10 մարդ` այդ թվում նաև այլ երկրների քաղաքացիներ են մահացել այսօր առավոտյան ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի կոշիկի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 9–ին, (Երևանի ժամանակով ժամը 6–ին)։ Այրվել է մեծ քանակությամբ հումք և պատրաստի արտադրանք, արտանետվել է թունավոր ծուխ։ Հրշեջների աշխատանքը բարդացրել են կառույցի առանձնահատուկ դիրքը և ներսում գտնվող մեծ քանակությամբ հրավտանգ ապրանքները։

Մի քանի ժամ է պահանջվել կրակի տեղայնացման համար։

Կարճ ժամանակ անց հրշեջները գտել են ողբերգության առաջին զոհերի մոխրացած դիերը։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` սկզբում հայտնաբերվել է 8 աշխատակցի դիերը, ապա ևս երկուսինը։ Տեղում պարզ է դարձել, որ նրանցից 2–ը Չինաստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են։

Նախնական տվյալով` հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը։

Լրահոս
0