00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը հաշվում են նվեր տված ձիու ատամները. Ամանորի 10 վատագույն նվերները

© Sputnik / Asatur YesayantsБарекендан
Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորին մարդկանց հետ հարաբերությունները փչացնելը շատ հեշտ է. բավական է միայն «համապատասխան նվեր» գնել:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ամանորը ստիպում է միանգամից մի շարք նվերներ ընտրել տարբեր մարդկանց համար, ինչը երբեմն վատ հետևանքներ է ունենում:

Sputnik Արմենիան ներկայացնում է այն նվերների ցանկը, որոնցից արժի հրաժարվել, եթե դուք ծանոթ չեք նվեր ստացողի ճաշակին:

Бонбоньерка - Sputnik Արմենիա
Բումերանգի պես վերադարձող «բոնբոներկան»

«Վատ նվերներ չեն լինում» կամ «ցանկացած նվերի համար պետք է շնորհակալ լինես» արտահայտությունները վաղուց արդեն կորցրել են իրենց արդիականությունը: Մարդիկ մանրամասն զննում են նվերները և նույնիսկ կռվում դրանց պատճառով: Վատ նվերն Ամանորը փչացնելու ամենահեշտ տարբերակն է:

Հուշանվերներ

Ցանկացած հուշանվեր (հատկապես Ամանորի թեմայով) նվիրողի համար կարող է լավ լուծում թվալ ոչ այդքան հարազատ մարդուն տալու համար: Բայց պետք է խոստովանել, որ հուշանվերը բացարձակ անիմաստ նվեր է:

Հիգիենայի պարագաներ. շամպուն, լոգարանի փրփուր, օճառ, քսուքներ և այլն

Այսպիսի նվերը կարող է որպես ակնարկ ընկալվել (հաճախ հենց այդպես էլ լինում է): Այս տարբերակը փնտրտուքից «գլուխն ազատելու» շատ լավ փորձ է, բայց ամեն դեպքում այսպիսի նվերն առանձնակի ոգևորությամբ չի ընդունվի:

Բիժուտերիա

Մարդիկ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը սիրով են ընդունում, անգամ եթե անճաշակ մի բան է: Իսկ եթե ուզում եք մանր-մունր զարդեր նվիրել, պետք է երկար մտածեք նվեր գնելուց առաջ, որպեսզի «ի՜նչ գեղեցիկ է» արտահայտությունն անկեղծ հնչի: Եթե մարդու ճաշակը հստակ չգիտեք, ավելի լավ է հրաժարվեք բիժուտերիայից:

Ամանորի լավագույն ու վատագույն նվերները - Sputnik Արմենիա
Ամանորի լավագույն և վատագույն նվերները

Ընտանի կենդանի

Եթե ապագա տիրոջը չեք զգուշացրել, ապա սա հաստատ վատագույն նվերն է, եթե չասենք` դաժան։ Կարող է նաև այնպես ստացվել, որ կենդանին հանկարծ դուր չգա նրան, ում նվիրում եք: Ի՞նչ կլինի այդ դեպքում խեղճ կենդանու հետ:

«Անշունչ» կենդանի

Փափուկ խաղալիքներ կարելի է նվիրել կամ ստանալ մանուկ հասակում: Հետո դրանք հավանաբար կարելի է նվիրել միայն ռոմանտիկ հարաբերությունների ամենասկզբում: Այն էլ` ոչ բոլորին:

Էժանագին օծանելիք

Ավելի գերադասելի է հրաժարվել նաև այս նվերից: Լավագույն դեպքում այն «կծառայի» զուգարանին:

Հրուշակեղեն

Հաճախ դրանք կոնֆետ, շոկոլադ կամ այլ հրուշակեղեն հիշեցնող բացարձակ անհամ բաներ են: Բացի այդ, նաև հարց է ծագում նվիրողի երևակայության մասին: Չափից ավել հասարակ և անտեղի նվեր է, հատկապես, որ Ամանորի սեղանին քաղցրավենիքի պակաս հաստատ չկա:

Գուլպաներ կամ ներքնազգեստ

Պետք է երկար փնտրել գուլպա նվեր ստանալուց երջանկացող որևէ մեկին գտնելու համար:

Запасная шапка Деда Мороза - Sputnik Արմենիա
Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը

Բացիկ

Պարզվում է, որ բացիկներ դեռ նվիրում են: Բայց սա շատ նման է գուլպա նվիրելուն:

hand-made

Այսպիսի նվերը դժվար թե գնահատեն ըստ արժանվույն, եթե նույնիսկ շատ լավ է ստացվել։ Ուրիշի աշխատանքը գնահատելը հեշտ գործ չէ։ Իսկ եթե նվիրողը հմուտ չէ այդ գործում, գործն ավելի է բարդանում:

Բոլոր դեպքերում կան բացառություններ, քանի որ ոմանք սիրում են ձեռագործ աշխատանքներ: Սակայն նրանց հանդիպելու հավանականությունը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բավականին փոքր է:

Այս ցանկում չենք ներառել առավել ինքնատիպ նվերները, օրինակ` բահ, ատամի պրոթեզների սոսինձ, ցելյուլիտի քսուք և մի շարք այլ բաներ. չէ՞ որ մարդու երևակայությունն անսահման է:

Երբեմն ավելի լավ է ուղիղ հարցնել, թե ինչ նվեր կուզեր ստանալ դիմացինը…

Լրահոս
0