Հենրիխ Մխիթարյանը մեկնել է ԱՄԷ. Ժոզեն որոշել է, որ այդպես է հարկավոր

© AFP 2023 / Paul ELLIS / Уэйн Руни, Жозе Моуринью и Генрих Мхитарян во время тренировки (10 мая 2017). Манчестер, Англия
Уэйн Руни, Жозе Моуринью и Генрих Мхитарян во время тренировки (10 мая 2017). Манчестер, Англия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի կազմում Դուբայ է մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ բավական առույգ, թեև ոչ այդքան ուրախ է երևում։

Ֆուտբոլիստը համառոտ մեկնաբանություն է թողել նկարին`Դուբայ։

Մանկունիանցիների մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է, որ թիմը պետք է կենտրոնանա տակտիկան զարգացնելու վրա, ու դրա համար վատ չի լինի փոխել միջավայրն ու որոշ ժամանակ Դուբայում անցկացնել, հանգստանալ, ուժերը վերականգնվել։

«Մենք պետք է վերականգնենք ուժերը, միաժամանակ, պետք է մարզվենք, քանի որ մեզ մոտ խենթ շրջան էր, երբ դետալների վրա աշխատանքի համար ժամանակը չէր հերիքում», – հայտնել է Մոուրինյոն։

«Կարմիր սատանաները» հաջորդ խաղը կանցկացնեն հունվարի 15–ին «Սթոք Սիթիի հետ»։

Լրահոս
0