00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրում բացվել է Հայաստանի անունը կրող հրապարակ

© Официальный сайт мэрии Пунта-дель-ЭстеВ Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения.
В Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի հայ կնոջ կերպարով քանդակն այսուհետ կզարդարի Ուրուգվայի Մալդոնադո քաղաքի` մեր երկրի անունով կոչված հրապարակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում երեկ` հունվարի 8–ին, բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ։ Մեր երկրի անունով անվանակոչված հրապարակում տեղադրվել է իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի՝ հայ կնոջը ձոնված քանդակը:

Այս մասին տեղեկացնում է Մալդոնադոյի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջը։

Учебник по Геноциду Армян в Уругвае - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության պատմության դասագիրք` Մոնտեվիդեոյի համալսարանում

Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար ազգությամբ հայ Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

Հրապարակի անվանակոչումը օրենքով իրականացվել է 2015 թվականին՝ բավարարելով Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությունը:

Հրապարակը բացվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի առթիվ։

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը իր խոսքում հատուկ նշել է Ուրուգվայի կարևոր դերը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու, նրանց համար 2–րդ հայրենիք դառնալու գործում։

© Официальный сайт мэрии Пунта-дель-ЭстеՀայ կնոջ կերպարով քանդակը Ուրուգվայի Մալդոնադո քաղաքի Հայաստանի հրապարակում
В Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения. - Sputnik Արմենիա
Հայ կնոջ կերպարով քանդակը Ուրուգվայի Մալդոնադո քաղաքի Հայաստանի հրապարակում

«Հայ համայնքն ընտրել է այս դրախտային քաղաքը աշխարհից վերանալու, վերականգնվելու և Ցեղասպանությունից հետո նոր դեմքով աշխարհին ներկայանալու համար»,–ասել է Մկրտումյանը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունն է աշխարհում:

Լրահոս
0