Հայաստանում «ռուսավարի» հանգստանալու գինը

© Sputnik / Асатур ЕсаянцТуристы в Ереване
Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդիկ Հայաստան են գալիս հայերի հյուրընկալության, հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու, նաև առաջին քրիստոնեական երկիրը սեփական աչքերով տեսնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Անհատական կարգով Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկը միջին հաշվարկով օրական 100 դոլար է ծախսում, իսկ եթե զբոսաշրջիկը մեր երկիր է գալիս զբոսաշրջային փաթեթով, այդ թիվը հասնում է օրական 300-400 դոլարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը։

Звартноц международный аэропорт - Sputnik Արմենիա
Քանի՞ երկիր կարող են մեկնել ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի. վարկանիշ

Նրա խոսքով` խմբային ուղևորությունների միջինացված ցուցանիշները հիմնված են այն փաստի վրա, որ զբոսաշրջիկներն ապրում են օրական 2-3 անգամ սնունդ ներառող հյուրանոցներում։

Մարինան նշեց, որ մարդիկ Հայաստան են այցելում հիմնականում հայերի հյուրընկալության, հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու, նաև առաջին քրիստոնեական երկիրը սեփական աչքերով տեսնելու համար։ Սակայն, ըստ նրա, լավ բրենդինգի բացակայությունն ու ոչ այնքան որակյալ մարքեթինգը միջազգային շուկայում խնդիր է, որը Հայաստանը պետք է լուծի։

Ասուլիսի մյուս բանախոսը` «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը, նշեց, որ 2017 թվականին ու Ամանորի տոներին ավելի հաճախ Հայաստան են այցելել ռուսաստանցի զբոսաշրջիկները։

«Սա հիմնականում երկու գործոնով է պայմանավորված։ Առաջինը լավ եղանակն է։ Երկրորդն էլ այն, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ ծնունդը իրար հաջորդող օրերի են նշում` հունվարի 6-ին ու 7-ին։ Իսկ եվրոպական երկրներում հունվարի 2-ից մարդիկ արդեն աշխատանքի են գնում», — պարզաբանեց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ զբոսաշրջության մասին խոսելիս պետք չէ համեմատել Հայաստանն ու Վրաստանը, որովհետև հարևան երկրներն այս հարցում տարբեր դրություն ունեն։

Վրաստանում մեծ թվով զբոսաշրջիկներ կան Թուրքիայից ու Ադրբեջանից, որոնց հաստատ Հայաստան չեն գա քաղաքական պատճառներով։ Հետո հայերն իրենք են սնում վրացական զբոսաշրջությունը, գնում են հանգստանալու, բարեկամներին հանդիպելու և այլն։

Բացի այդ, հենց նույն Ռուսաստանի զբոսաշրջիկներին, որոնք Վրաստանի հետ ցամաքային սահման ունեն, շատ ավելի հեշտ է մեքենայով գնալ Վրաստան, քան հասնել Հայաստան, որի հետ սահման չունեն։

Ինչ վերաբերում է հայերի զբոսաշրջային նախասիրություններին, ասուլիսի բանախոսները նշեցին, որ հայաստանցիները նախընտրում են տաք երկրներում ճամփորդել։

Поп-певица Джосс Стоун - Sputnik Արմենիա
Հայկական գինի խմեք. հորդորում է բրիտանացի երգչուհի Ջոս Սթոունը

Տարածված ուղղություններից են Թաիլանդն ու Շրի Լանկան։ Այդուհանդերձ, ասիական երկրները մեծ պահանջարկ չունեն ուղիղ չվերթերի բացակայության պատճառով։ Հայերի համար ձմեռային հանգստի թրենդային ուղղություններ են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, ուր կարելի է ուղիղ չվերթերով հասնել։

Նշենք, որ այսօր Հայաստանի հյուրանոցային տնտեսության ամբողջ համալիրը մոտ 25 հազար քնելու տեղ ունի. այս տվյալները Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Այս ցուցանիշում ընդգրկված չեն վարձով տրվող բնակարանները։ Տեսչությունը առաջիկայում մտադիր է այդպիսի տներին հյուրանոցային տնտեսության կարգավիճակ տալ, նաև հյուրանոցային վայրերի համահայկական ցուցակ ստեղծել, որը թույլ կտա առավելագույնս հստակեցնել թվերը։

Վիճակագրության համաձայն` 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 172 406 մարդ, ինչը 21%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։ Նշված 9 ամսվա ընթացքում 944 937 մարդ հանգստացել են` չլքելով Հայաստանի սահմանները. սա 8,9%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը։

Լրահոս
0