«Սև» 90–ականների հրեշը, կամ ինչու են հայերն ամեն ինչի համար գերավճարում

© Sputnik / Aram NersesyanУлица Абовяна, Ереван
Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչու է «ներդրում» հասկացությունը կասկած առաջացնում Հայաստանում, իսկ հայ սպառողն առաջին անհրաժեշտության ապրանքների և կոմունալ ծառայությունների համար ստիպված է ավելի շատ վճարել, քան տարածաշրջանի և նույնիսկ Եվրոպայի մյուս երկրներում: Այս հարցերի շուրջ մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

«Ներդրում» հասկացությունը սեղմ և սպառիչ բացատրություն ունի. սա կապիտալի բաշխումն է` շահույթ ստանալու նպատակով։ Հաշվի առնելով այսօրվա իրողությունները` կարելի է վստահաբար ասել, որ եթե Հայաստանի պես երկրում ինչ-որ ներդրում է արվում, ապա նշանակում է` մի բանն այն չէ։

Туристы в Египте - Sputnik Արմենիա
Զբոսաշրջային դրախտ. ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում

Քանի որ «մաքուր» տեսքով, առանց կուլուարային պայմանավորվածությունների և տարբեր չգրված պայմանների այսօր Հայաստանում անհնար է ինչ-որ տեղ փող ներդնել և այդ ներդրումից շահույթ ակնկալել։ Եթե ամեն ինչ արդար է, ապա անհնար է։

Ինչպես հայտնում են հայրենական ԶԼՄ-ները, երեքշաբթի հենց այս իրավիճակի մասին է խոսել տնտեսագետ և քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը։

Հայ սպառողն առաջին անհրաժեշտության ապրանքների և կոմունալ ծառայությունների համար ստիպված է ավելի շատ վճարել, քան տարածաշրջանի և նույնիսկ Եվրոպայի մի շարք երկրների բնակիչները։

Նրա կարծիքով` սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում կոմունալ սակագներն արհեստականորեն բարձրացված են կոռուպցիոն սխեմաների կիրառման և տարբեր մեքենայությունների պատճառով։ «Նման իրավիճակը երկիրը չափազանց վանող է դարձնում պոտենցիալ ներդրողների համար։ Բացի այդ, վերջին երկու տարում հայկական տնտեսությունում ներդրումների ծավալն անշեղորեն կրճատվում է, և տեղի է ունենում կապիտալի արտահոսք, քանի որ հայ գործարարները չեն ցանկանում ներդրում կատարել իրենց երկրում», —Իգիթյանի ասածը մեջբերում են հայկական ԶԼՄ-ները։

Պարոն Իգիթյանը կարծում է, որ կառավարությունն այնպես չի գործում, ինչպես պետք է պետական շահերին։ «Կառավարությունը բիզնեսի սկզբունքներ է կիրառում կառավարման մեջ, իսկ դա անընդունելի է։ Բիզնեսի սկզբունքը ծախսերի կրճատումն է` բյուջեն ավելացնելու նպատակով, բայց հասկանալի է, որ պետական կառավարումը բիզնես չէ, իսկ կառավարությունը պետք է այլ խնդիրներ լուծի` սոցիալական, ժողովրդագրական, ներդրումային», — ասում է նա։

Северный проспект, Ереван - Sputnik Արմենիա
Հայերի Նոր տարվա վարկերը կամ «խրախճանք` ժանտախտի պահին»

Իսկ Հայաստանում, եթե այդ խնդիրները լուծում են, ապա բացառապես հարկային բեռի ավելացման հաշվին նույն սովորական քաղաքացիների վրա։ Այսպես է կարծում Իգիթյանը և կանխատեսում, որ 2018թ-ին Հայաստանում գնաճային միտումները կուժեղանան, իսկ իշխանությունները բացի նրանից, որ նույնիսկ չեն մտածի ներքին սուբյեկտիվ գործոնները վերացնելու մասին, նաև չեն պաշտպանի ներքին շուկան արտաքին քաղաքական և տնտեսական ազդեցություններից։

Կարծես թե ամեն ինչ ճիշտ է, և դժվար է փորձագետի հետ չհամաձայնելը, բայց մի հանգամանք է շփոթեցնում։ Տոտալ կոռուպցիան իսկապես վախեցնում է այն ներդրողներին, որոնք չեն ցանկանում և չեն կարող կամ սկզբունքորեն դեմ են թաքուն պայմանավորվածություններին և մեքենայությունների սխեմաների կիրառմանը։ Գները, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքների, կամայականորեն են սահմանվում և վերանայվում, բացատրություններ կարող են չտրվել կամ դրանք կարող են ծիծաղելիորեն անհասկանալի լինել։ Եվ այլն, և այլն։

Տարակուսանք է առաջացնում այն, որ այդ մասին խոսում է Հայոց համազգային շարժման անդամը. քաղաքական կազմակերպություն, որը, եթե ինչ-որ մեկը մոռացել է կամ չգիտի, Հայաստանի երրորդ հանրապետության իշխող ուժն էր։ Հենց ՀՀՇ-ն է ստեղծել, փայփայել և մյուս քաղաքական-տնտեսական ուժերին ժառանգել այն համակարգը, որը հիմա հայտնվել է Իգիթյանի քննադատության թիրախում։ Մեկ այլ հարց է, որ իրավահաջորդները չեն ձգտել վերացնել արատներով լի համակարգը։

Այժմ ՀՀՇ-ի մի մասը դարձել է Հայ ազգային կոնգրես, բայց դրանից էությունը չի փոխվում։ Նույնիսկ այդ կազմակերպությունների անվանումները խոսում են ժողովրդի ճակատագրում իրենց դերի չափազանցված ընկալման մասին` «համազգային», «ազգային»…

Թեև աղետի առումով, իհարկե, «համազգային» է։

Նույն կոռուպցիան։ Նույնիսկ խորհրդային իշխանությունից ժառանգություն մնացած կոռուպցիան, որը հիմա քարկոծում են քառորդ դար առաջ իշխանության գլուխ անցած ՀՀՇ-ականները, մանկական թոթովանք է այն հրեշի համեմատ, որը ծնել է ՀՀՇ-ն։

Հիմա այդ հրեշն ապրում և բարգավաճում է։ Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են բոլորը, ոչ միայն ՀՀՇ-ի նախկին և ներկա ներկայացուցիչները, այլ նաև նրանք, ովքեր վրդովվում են և սկսում բացատրել մեզ, թե ինչու ենք մենք ապրում այսպես և ոչ թե այլ կերպ։

Լրահոս
0