«Ճվճըվի» որդիների ճակատագրական BMW–ն. եղբայրն էլ էր BMW-ով հարվածել ոստիկանության Toyota-ին

© Sputnik / Aram NersesyanМашина дорожной полиции
Машина дорожной полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճվճըվ Արոյի կրտսեր որդին էլ ավագից հետ չի մնում։ Sputnik Արմենիան պարզել է, որ նա էլ եղբոր պես 2 տարի առաջ BMW-ով հարվածել է ոստիկանության Toyota-ին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Պարզվում է` քրեական հեղինակություն, Երևանի ավագանու նախկին անդամ Արա Վարդանյանի (Ճվճըվ Արո) կրտսեր որդին` 24-ամյա Սերժ Վարդանյանը, նույնպես հետ չի մնում եղբորից ավտովթարների հարցում։ Ժամանակին նա արդեն դատապարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, երբ BMW-ով հարվածել էր ոստիկանության Toyota-ին։

Полиция Армении - Sputnik Արմենիա
«Ճվճվների» քաջագործությունները. հայտնի Արոյի երկրորդ որդուն ևս բերման ենթարկեցին

Դեպքը տեղի է ունեցել 2016թ-ի մարտի 23-ին։ Սերժ Վարդանյանը BMW մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Թբիլիսյան խճուղում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և չի ենթարկվել ՀՀ ՃՈ տեսուչի կանգնելու հրահանգին։

Լամբադա կամրջի մոտ ոստիկանները ոստիկանության Toyota ավտոմեքենայով ստիպել են նրան արգելակել։ Բայց Վարդանյանը շարունակել է ճանապարհը` իր BMW-ով հարվածելով ՃՈ ավտոմեքենային, որի մեջ այդ պահին եղել են ոստիկանության աշխատակիցներ Նարեկ Գրիգորյանն ու Արտակ Առաքելյանը։ Դրանից հետո Վարդանյանը դիմել է փախուստի։ Բարեբախտաբար, ոստիկանները չեն տուժել, վնասվել է միայն նրանց ավտոմեքենան։

Դատարանում Վարդանյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար, հատուցել է տուժողին պատճառած 90.000 ՀՀ դրամի գույքային վնասն ու նույնիսկ դրական բնութագրեր ներկայացրել բնակության վայրի համատիրության նախագահից և «Ավտոգազ» ՍՊԸ տնօրենից։ Դատարանն էլ որոշել է մեղմ պատիժ սահմանել` դատապարտելով 3 ամսվա ազատազրկման։

Машина ГАИ - Sputnik Արմենիա
Երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Սերժ Վարդանյանի նկատմամբ մեկ այլ դատավարություն էլ մեկնարկել է դեռ 2014թ-ին և մինչ օրս չի ավարտվել։ Հերթական դատական նիստը datalex.am էլեկտրոնային հարթակի տվյալներով, նշանակված է մի քանի օր հետո` 2018թ-ի հունվարի 19-ին։

Այս գործի նյութերի համաձայն` Ճվճըվ Արոյի որդին մեղադրվում է ընկերոջ` Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոցով երթևեկելիս դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու և Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Այդ արարքի համար օրենքը նախատեսում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Եվս 2 քրեական գործերով էլ Սերժ Վարդանյանը հետախուզվում էր։ Ի դեպ, հետաքրքրական է, որ վերոհիշյալ ընթացող դատական գործով դատական վերջին նիստը, դատական համակարգի տվյալներով, կայացել է 2017թ-ի դեկտեմբերի 20-ին։ Հենց այդ նույն ժամանակահատվածում նախաքննական մարմինն արդեն փնտրում ու չէր գտնում նրան, և հետախուզում էր հայտարարվել։

Տարօրինակ զուգադիպությամբ ոստիկանները Սերժ Վարդանյանին հայտնաբերեցին միայն այն ժամանակ, երբ ձերբակալվեց նրա ավագ եղբայրը` երկու ոստիկանների մահվան պատճառ դարձած Սարգիս Վարդանյանը։

Լրահոս
0