00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսլամաբադի դավաճանությունը. Ինչու է ԱՄՆ–ի և Ադրբեջանի դաշնակիցը «վազում» Հարավային Կովկաս

© AFP 2024 / ARIF ALIПакистанцы сжигают флаг США в г. Лахор, Пакистан
Пакистанцы сжигают флаг США в г. Лахор, Пакистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես երևում է, Պակիստանը «քաշվել» է. ամերիկացիները փակում են պակիստանական բանակի թթվածինը։ Իրականում արդեն հասկանալի է, որ ԱՄՆ–ը միանշանակ փոխում է իր տարածաշրջանային առաջնահերթությունները Միջին և Հարավային Ասիայում։

Արման Վանեսքեհյան. Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թրամփը բացահայտորեն մեղադրել է Իսլամաբադին երկերեսանիության և ֆինանսական խարդախությունների մեջ։

Ինչպես երևում է, ամերիկացիների և Չինաստանի միջև դիմակայությունն ավելի խոր արմատներ ունի, քան պատկերացնում են Վաշինգտոնում և Պեկինում։ Հավանաբար, Պակիստանի հետ Չինաստանի չափազանց մտերմացումն այնքան դուր չի գալիս ԱՄՆ–ին, որ այն պատրաստ է զոհաբերել տարածաշրջանում իր մերձավոր դաշնակցին։

Այսօր պետք է հիշել, որ Աֆղանստանում Խորհրդային բանակի պարտությունը Պակիստանի «վաստակն» է։ Ամերիկայի փողերով ձեռք բերած հաղթանակ։ Հենց այդ ժամանակ Իսլամաբադն ապաստան է տվել մոջահեդների ջոկատներին (Վաշինգտոնի քեռիների թույլտվությամբ), որոնց զինել է ԱՄՆ–ը։

Пакистанский истребитель JF-17 Thunder - Sputnik Արմենիա
Ադրբեջանն էժան զենք է փնտրում Պակիստանում

Այդպես էլ սկսվել է Պակիստանի և Ամերիկայի զինվորականների միջև «ամուր ընկերությունը», որը երկար է տևել և տևում է մինչև հիմա։ Այդ ընկերությունը ծնվել է 2001թ–ին սեպտեմբերի 11–ից հետո, երբ ԱՄՆ–ը որոշել է պատժել ահաբեկիչներին և ներխուժել Աֆղանստան։

Այդ ժամանակներից ի վեր պետական փոխանցումների միջոցով պակիստանական ղեկավարությանը փոխանցվել է ընդհանուր առմամբ 33 միլիարդ դոլար։ Ամերիկացիները հիանալի հասկացել են, որ Պակիստանը երկակի խաղ է խաղում և ոչ մի դեպքում ռիսկի չի գնա ու չի պատերազմի ո՛չ թալիբների, ո՛չ Հաքանիի կլանի դեմ, որոնք վերահսկում են Աֆղանստանի հետ սահմանը դյուրանցիկ վայրում։

Քանի դեռ Սպիտակ տան «ղեկին» էր Քլինթոնների զույգը, իսկ հետո` Օբաման, ամերիկացիները տարեկան երկուական միլիարդ դոլար են վճարել Իսլամաբադին` կարծելով, որ տարածաշրջանում ազդեցությունն արժե այդքան։ «Գործընկերները» նաև ցամաքային ճանապարհ են տվել` Աֆղանստանում ռազմական խմբավորման սպասարկման համար։

Իսկ հետո եկավ գործնական, պրագմատիկ գործարար–օլիգարխ Թրամփը, որը չի կարողանում հասկանալ, թե ինչու նա պետք է նման խելահեղ փողեր վճարի խաբեբաներին և անազնիվ «դաշնակիցներին»։

Գլոբալ աշխարհաքաղաքականությունը փոփոխական է, դաշնակիցների շարքում հավատարմությունը պարտադիր չէ

Սակայն մեծ քաղաքականությունում հենց այնպես ոչինչ չի լինում։ Թրամփին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց միայն ոչ հիմարության և հարցերի նկատմամբ մակերեսային մոտեցումների` կապված ԱՄՆ–ի տարածաշրջանային հավակնությունների հետ։

Президент Пакистана Мамнун Хусейн - Sputnik Արմենիա
Վաշինգտոնի «սիրելին» Անկարային և Բաքվին չի օգնի Երևանին ճնշելու գործում

Այդպես էլ Պակիստանի հարցում, ինչպես մեծ քաղաքականությունում, նկատվում է լիովին կոնկրետ «երկրորդ երես»։ Եվ այդ երեսը Չինաստանն է, որը սկսում է շատ չափանիշներով առաջ անցնել ԱՄՆ–ից։ Հատկապես Ասիայում և, հատկապես, Պակիստանի հետ փոխհարաբերություններում։

Արդեն ոչ ոք չի զարմանում, որ Գվադար նավահանգստային քաղաքում (Պակիստան) Չինաստանը սկսում է կառուցել իր ռազմաբազան։ Եվ ոչ ոք չի զարմանում, որ պակիստանական տնտեսությունում չինական ներդրումները վերջին տարիներին բառացիորեն աճում են հեքիաթային տեմպերով։

Ընդհանրապես, Չինաստանը տարածաշրջանում առաջ է անցնում Ամերիկայից, և արդեն լրջորեն մտածում է, որպեսզի առավելագույն ջանքեր գործադրի Հնդկաստանի հետ մերձենալու համար, որն էլ կարծես կփորձի դառնալ տարածաշրջանային առաջնորդ` ի հեճուկս Պեկինի։

Ֆանտաստիկա՞։ Բոլորովին։ Այլ հարց է, որ Հնդկաստանը ընդհանրապես նման չէ ծախու աղջկա, որին կարելի է վերագնել (ինչպես տարածաշրջանի մի քանի երկրների)։ Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են ամերիկացիները ճողոպրելու, որպեսզի մրցակցից և հակառակորդից վերածվեն Դելիի բարեկամի և դաշնակցի։

Սակայն չպետք է թերագնահատել անդրօվկիանոսյան վերլուծաբաններին և քաղաքական փորձագետներին։ Հավանաբար, նրանց մոտ առկա են հեռուն գնացող պլաններ։ Ուստի ամերիկացիները հանգիստ խղճով մեղադրում են իրենց դաշնակիցներին (Պակիստան) երկերեսանիության և ստի մեջ։

Եվ չեն վախենում, որ Իսլամաբադը կարող է փակել ցամաքային ուղիները` աֆղանական խմբավորման սպառազինման համար (ինչպես արդեն հասցրել են սպառնալ պակիստանցիները)։

Ինչու՞ է Պակիստանը ձգտում մուտք գործել Հարավային Կովկաս և Թուրքիա

Սակայն Պակիստանն այդքան միամիտ չէ։ Արդեն մեկ տարի է` Իսլամաբադն ակտիվ գործում է Հարավային Կովկասի և Միջին Արևելքի ուղղությամբ։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի և Ադրբեջանի։

Трехсторонняя встреча глав МИД Азербайджана, Турции и Пакистана - Sputnik Արմենիա
Արցախի հարցը հասավ Պակիստան, ի՞նչ են պայմանավորվել Անկարան, Բաքուն ու Իսլամաբադը

Այդ երեք երկրների արտգործնախարարներն անցած տարվա վերջին (նոյեմբերի 30) հանդիպել են Բաքվում։ Երկար են խոսել, քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Եվ ամենագլխավորը` արդյունքում կանգ են առել նրա վրա, որ «Թուրքիայի և Պակիստանի կողմից Ադրբեջանին աջակցելը կարելի է իսլամական համերաշխության օրինակ համարել հայկական ագրեսիայի դեմ»։ Ահա այսպես։

Այս համատեքստում ավելորդ է խոսել այն մասին, որ Պակիստանն այն երկրներից մեկն է, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդը, ի դեպ, Սաուդյան Արաբիան է, որը Պակիստանի նման բացատրում է իր դիրքորոշումը չկարգավորված արցախյան հիմնահարցով։

Նույնիսկ այս հարցում միջազգային քաղաքական ասպարեզում պակիստանցիներն ավելի ագրեսիվ են դրսևորում իրենց։ «Քանի դեռ Հայաստանը չի կատարի ՄԱԿ ԱԽ բանաձևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, Պակիստանի որոշումն անփոփոխ կմնա։ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին», – վերջերս Բաքվում ասել է Պակիստանի Սենատի փոխնախագահ Մոլանա Աբդուլ Գաֆուր Հայդարին։

Ահա և ստացվում է, որ Պակիստանը փորձում է «սողոսկել» հեռավոր տարածաշրջաններ (իսկ Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքն իսկապես հեռու են Միջին և Հարավային Ասիայից) Թուրքիայի և Ադրբեջանի օգնությամբ։ Որպեսզի հետո իր ծառայություններն առաջարկի նոր շեֆին` Չինաստանին։ Մեր մեջ ասած, վերջինը դեռ չի որոշել Եվրոպա տանող նոր Մետաքսե ճանապարհի հիմնական ուղղությունը։

Իսլամաբադը մտադիր է առաջարկել իրեն որպես տարանցիկ երկիր Թուրքիա գնալու ճանապարհին… Վերջին հաշվով տրամաբանական է։ Բայց Չինաստանն Ամերիկա չէ, և Պեկինը մտադիր չէ միլիարդավոր դոլարներ ջուրը գցել հանուն տարածաշրջանում ինչ–որ մտացածին ազդեցության։

Կարելի է հիշել նաև 70-80–ականները, երբ ամերիկացիները միլիարդավոր դոլարներով Պակիստանում և վիճելի տարածքներում գնել են ամեն ինչ` ի հեճուկս Խորհրդային Միության։

Ինչ էլ ոչ լինի, երկերեսանիությունը և սուտը ողջունելի չեն բարձր տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ (թեև առաջին հերթին գործիք են հենց այս ոլորտում)։ Այնպես որ, արդեն հիմա կարելի է վստահաբար խոսել այն մասին, որ Պակիստանն աշխարհաքաղաքական հաջողությունների չի հասնի։ Եթե անգամ Չինաստանն օգտվի երկերեսանի դաշնակցի ծառայություններից, նրան երբեք ոչ ոք չի վստահի։

Լրահոս
0