Թուրքական «Բեշիքթաշը» հրաժարվում է Օզբիլիսից

© Sputnik / Asatur YesayantsАраз Озбилис
Араз Озбилис - Sputnik Արմենիա
Թուրքական ակումբը ստիպում է հայ կիսապաշտպանին և ուկրաինացի դարպասապահին առանձին մարզվել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Թուրքական «Բեշիկթաշ» ակումբի ղեկավարությունն առաջարկել իր երկու խաղացողներին` Արաս Օզբիլիսին և Դենի Բոյկոյին նոր ակումբ գտնել, հաղորդում է Futbol Arena հրատարակությունը։

Հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և դարպասապահ Դենի Բոյկոն չեն մարզվում Անթալիայում ակումբի ֆուտբոլիստների հետ։ Նրանց հաղորդել են, որ նրանք պետք է առանձին մարզվեն։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները թուրքական ակումբի գործողություններն անօրինական են անվանել և կոչ արել լուծել այդ հարցը։

Տեղեկատվությունն այն մասին, որ «Բեշիքթաշը» վաղուց է նախատեսել հրաժարվել Օզբիլիսի ծառայություններից, վաղուց էր հայտնվել։

Դեկտեմբերի 21–ին հայտնի է դարձել, որ ուկրաինացի դարպասապահը և հայ կիսապաշտպանը կլքեն «Բեշիքթաշը»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала