Արփի լճում արգելել են սիրողական որսն ու ձկնորսությունը

© Sputnik / Nelli DanielyanЗасохшее озеро Арпи
Засохшее озеро Арпи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում կուժեղացնեն հսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

SPUTNIK Արմենիայի հյուրն է լրագրող, որսորդ Էդուարդ Սարիբեկյանը - Sputnik Արմենիա
Պետք չէ հավասարության նշան դնել օրինավոր որսորդների ու ապօրինի որս անողների միջև

««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը և ձկնորսությունը կանխելու նպատակով։

Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմնավորումների վերաբերյալ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала