00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվարդի չինացի ուսանողը հույս է կապում Հայաստանի հետ

© Sputnik / Asatur YesayantsМайкл Хи
Майкл Хи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարվարդի ուսանող չինացի Մայքլ Հեն վաղուցվանից է սիրահարվել Հայաստանին: Արդեն երկու տարի է՝ նա YouTube–ում և իր Facebook–յան էջում Հայաստանի և հայերի մասին տեսանյութեր է տեղադրում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մայքլը պատմել է, թե ինչն է գերել իրեն Հայաստանում, և ինչու է Հայաստանն այդքան հետաքրքրում աշխարհի հեղինակավոր բուհերից մեկին։

Մայքլ Հեն ուսանում է Հարվարդի համալսարանի վերջին կուրսում։ Առաջին անգամ նա Հայաստան եկել է 2015 թվականին: Այդ այցից հետո երիտասարդը սկսեց սոցցանցերում տարբեր տեսահոլովակներ տեղադրել մեր երկրի մասին։ Մայքլի հրապարակումները մեծ համբավ են վայելում համացանցում, հատկապես հայ օգտատերերի շրջանում. գունեղ ռեպորտաժներն ուղեկցվում են հեղինակի հետաքրքիր տեղեկություններով և մեկնաբանություններով։ Իր այցի հիմնական նպատակի և այն մասին, թե ինչ ընդհանրություններ կան հայերի ու չինացիների միջև, Մայքլը պատմում է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ Նրա հետ զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Մայքլ, մեր առաջին զրույցի ժամանակ ասացիր, որ Հայաստան այցելելու որոշման համար խթան դարձավ Քարդաշյանների ընտանիքի այցը…

— Դա ավելի շատ առիթ էր։ Իսկ որոշումը հասունացավ այն ժամանակ, երբ տեղեկացա ՀՀ ԿԲ-ի և Հարվարդի համալսարանի համատեղ իրականացվող ծրագրի մասին։ Հայաստանն այն ժամանակ պատրաստ էր մեր համալսարանից 3-4 ուսանողի ընդունել, որոնք գործնական պարապմունքների ընթացքում զբաղվել էին Հայաստանի և տարածաշրջանի ուսումնասիրմամբ։ Ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից… Այժմ ուսումնասիրում եմ նաև արևմտահայերենը…

Майкл Хе - Sputnik Արմենիա
Հայկական հիթը միավորել է ազգերին. «Վույ ամանը»` չինացի ուսանողի և հնդիկ երգչուհու շուրթերից

- Իսկապե՞ս։ Դժվար չէ՞։

— Փոքր-ինչ դժվար է, երկար բառեր շատ կան (ժպտում է)։ Պարզապես ԱՄՆ-ում հայերի մեծամասնությունը հենց արևմտահայերեն է խոսում։ Իմ հիմնական մասնագիտությանը՝ տնտեսագիտությանն առնչվող դասընթացների հետ մեկտեղ, նաև հայագիտության դասերի եմ հաճախում։

- Հատկապես ի՞նչը գերեց քեզ Հայաստանում՝ մարդի՞կ, տեսարժան վայրե՞րը, ճարտարապետությո՞ւնը…

— Ամեն ինչը։ Մարդիկ այստեղ շատ սիրալիր են, բարի, գեղեցիկ, կարողանում են իսկական ընկերություն անել, հոգալ միմյանց մասին։ Ինձ դա շատ է դուր գալիս։ Բացի այդ, Հայաստանը հնագույն պատմություն ունի, ինչպես Չինաստանը։ Ժողովրդի հնագույն պատմությունից, մշակույթից կարելի է շատ բան սովորել։ Դա հրաշալի է։

- Հայերի և չինացիների միջև ընդհանրություններ կա՞ն։

— Կարծում եմ, թե հայերը և թե չինացիները շատ հոգատար են ընտանիքի նկատմամբ, դա ամենաակնհայտ ընդհանրությունն է։ Ընտանիքն ինչպես մեզ մոտ, այդպես էլ ձեզ մոտ, միշտ առաջին տեղում է։

- Մայքլ, դու բավական աշխուժորեն գովազդում ես Հայաստանը սոցցանցերում: Սեփական փորձով գիտեմ, թե դա ինչ դժվար աշխատանք է։ Ո՞րն է քո անձնական շահը, հետաքրքրվածությունը։

— Երբ ես նկարահանեցի և հրապարակեցի Հայաստանի մասին իմ առաջին տեսահոլովակը, չէի սպասում, որ այն այդքան ճանաչում կունենա։ Մեծ թվով օգտատերեր հետաքրքրվեցին դրանով։ Կարծում եմ, հենց դա էլ դրդեց ինձ շարունակել տեսահոլովակների նկարահանումը: Ես հասկացա, որ Հայաստանի, նրա քաղաքների, մշակույթի ու երաժշտության մասին շատերը կցանկանային ավելին իմանալ։ Ուրեմն ինչու՞ դա չանել։ Իմ ամերիկացի ընկերներից շատերը երբեք չէին լսել այդ երկրի մասին, անգամ այն շփոթում էին Ալբանիայի և Ռումինիայի հետ: Այժմ հետաքրքրվում են, թե ի՞նչ պետություն է Հայաստանը, ո՞րտեղ է գտնվում։

Майкл Хе - Sputnik Արմենիա
Չինացին լավաշ ուտելու մարտահրավեր է նետում Հայաստանին

- Այսինքն՝ որևէ ծրագիր կամ նախագիծ չկա՞։

— Ոչ, ոչ ոք ինչ չի ուղղորդում կամ հորդորում Հայաստանի մասին տեսահոլովակ նկարահանել (ժպտում է)։ Առավել ևս, որ դա ես կանոնավոր չեմ անում, երբեմն ամիսներով հրապարակումներ չեն լինում, երբեմն հաճախակի են լինում։ Դա կախված է տրամադրությունիցս…

- Իսկ որքանո՞վ են ճանաչում մեր երկիրը Չինաստանում։

— Ավագ սերունդը բավական լավ գիտի, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր։ Պապս, օրինակ, Ռուսաստանում է սովորել և շատ բան կարող է պատմել Երևանի մասին: Իսկ ծնողներս գրեթե ոչինչ չգիտեն։

- Վերջին 2-3 տարիներին մեզ մոտ առավել հաճախ կարելի է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների խմբեր տեսնել…

— Այո, նախկինում վիզա ստանալը բարդ էր: Հիմա գործընթացը պարզեցվել է, և էլեկտրոնային վիզայի համակարգ է գործում։ Դրա շնորհիվ անցյալ տարի մոտ 5 հազար չինացի է այցելել Հայաստան, այդ դեպքում, երբ նախանցյալ տարի այցելուների քանակը մոտ 2 հազար էր։ Այսինքն՝ զբոսաշրջիկների քանակը ավելի քան կրկնակի աճել է։ Չինացիները շատ են սիրում պատմություն, մշակույթ ուսումնասիրել, իսկ Հայաստանը դրա համար երկրագնդի լավագույն վայրերից է։

Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանը գրավել է Հարվարդի ուսանողին, կամ Քարդաշյան քույրերի էֆեկտը

- Համալսարանն ավարտելուց հետո մտադրություն ունե՞ս այստեղ տնտեսական որևէ նախագիծ իրականացնել։

— Մեծ հույսեր ունեմ։ Ի դեպ, այս անգամ այցելությունս որոշակի առաքելություն ունի։ Փորձում եմ օգնել իմ հարազատ բուհին՝ Հայաստանի հետ ավելի սերտ կապեր հաստատել։ Հարվարդը հետաքրքրված է ոչ միայն Երևանի և ԿԲ-ի հետ համագործակցելու հարցում, ինչպես հիմա է, այլև երկրի մարզերի` նաև այլ ոլորտներում փոխգործակցելու եզրեր փնտրելով ՝ մշակույթի, նանոտեխնոլոգիաների: Հենց դրանով էլ այժմ զբաղվում եմ։

- Ուրեմն քեզ հաջողություններ եմ մաղթում բոլոր նոր նախագծերում։

— Շնորհակալություն։

Լրահոս
0