00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերենը վեճի թեմա դարձավ Սարուխանովի ու Գաբրելյանովի համար

© Sputnik / Екатерина ЧесноковаИгорь Саруханов
Игорь Саруханов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իգոր Սարուխանովի անհաջող արտահայտությունը բուռն քննարկումների թեմա դարձավ։ Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի մասին երգեր գրելու ցանկություն հայտնած երգիչն ու երաժիշտը զայրացրեց հայրենակիցներին։

Այ քեզ բան։ Ուզում էին լավ բան անել, բայց ոչ թե վատ բան ստացվեց, այլ չափից դուրս վատ։ Օրերից մի օր Սարուխանովը որոշեց Հայաստանի մասին երգերի շարք գրել, թողարկեց առաջինը` «Արյունով հայ եմ» երգը, տեսակապ կազմակերպեցինք այդ կապակցությամբ, և այ քեզ բան…

Սկզբում ամեն ինչ շատ գեղեցիկ էր. նա պատմեց իր արցախյան արմատների մասին, «Արմկոնցերտում» աշխատելու, ապագա ծրագրերի մասին… Մեկ էլ հանկարծ լրագրողներից մեկը նրան հայերեն հարց ուղղեց։ Ես անմիջապես թարգմանեցի, բայց Սարուխանովն իրավիճակը յուրովի ընկալեց և սկսեց պաշտպանել ռուսերենը։

Музыкант Игорь Саруханов - Sputnik Արմենիա
«Արյունով հայ» Սարուխանովին Երևան չեն հրավիրում, Բաքու էլ ինքը չի մեկնում

Նա նաև «մեջբերեց» Ալեն Դալեսին, որն իբր 1945 թվականին գրել է. «Խորհրդային Միությանը հաղթելու համար պետք է նրանց միջից հանել ռուսերենի նկատմամբ ունեցած սերը»։

Ինչպես նախատեսվում էր, սոցցանցերը «եռացին»։ Սկզբում Facebook-ի շարքային օգտատերերը զայրացան «Դալեսի չգրված ստեղծագործական ժառանգությունից» մեջբերում անելու համար։

Հետո գործի անցավ ծանր հրետանին` քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը և նույն Արամ Աշոտի Գաբրելյանովը։

Մեդիամագնատն իրեն հատուկ կտրուկ ոճով գրեց. «Նա…………. Ներողություն խնդրելու և զղջալու փոխարեն, որ այսքան տարի ապրել է ու մայրենին չի սովորել, Դալեսի մասին է պատմում և աղջկան ամոթանք տալիս, Դալեսի աշակերտ։ Ես, օրինակ, ռուսերեն գիտեմ, ղարաբաղի լեզուն նույնպես, ադրբեջաներեն գիտեմ. Դալե՞սն է ինձ առաջադրանք տվել»։

Սարուխանովը որոշեց պարզաբանել։ Կարծես ամեն ինչ ճիշտ ասաց, հայ-ռուսական գործակալությանն ամեն ինչ բացատրեց, բայց, չգիտես ինչու, թղթակիցն իր հարցազրույցը վերնագրեց` «Դեմ չեմ հայերեն սովորել»։ Ոչ թե, օրինակ, «Ինչպես կարող եմ դեմ լինել հայերեն սովորելուն», այլ հենց. «Դեմ չեմ…»։ Պարզ էր, որ այս պատմությունը երկրորդ մաս է ունենալու` պայմանական «Ո՞վ ես դու» խորագրով, բայց ավելի ողբերգական սյուժեով։

Այդ պատճառով ես` որպես ոչ միայն ականատես, այլ նաև որպես «խրախճանքի մասնակից» (չէ՞ որ ես էի այդ տեսակապի նախաձեռնողն ու համահաղորդավարը) ուզում եմ բոլորին կոչ անել այդքան ցավագին չարձագանքել։

Այո, Իգոր Սարուխանովը հռետոր չէ, երբեմն նույնիսկ կցկտուր է խոսում։

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչած որոշ արտահայտություններ ինձ համար էին բավականին վիճահարույց։

Певец Игорь Саруханов - Sputnik Արմենիա
Սկանդալ Պուգաչովայի երգի շուրջ․ «Արմատներով հայ» Սարուխանովը շոկի մեջ է լկտի գրագողությունից

Բայց կրկնեմ այն, ինչ ավելի վաղ հասցեագրել էի Facebook-ի զայրացած օգտատերերից մեկին. «Իգոր Արմենովիչը Իմանուիլ Կանտը չէ, բայց հայտնի «Պովորոտ» երգը ոչ թե Կանտն է գրել և նույնիսկ ոչ Մակարևիչը, այլ հենց Սարուխանովը»։

Ինձ համար, օրինակ, երկու Ռուբեն Հախվերդյան կա։ Ես շատ եմ սիրում նրանցից առաջինին` կոմպոզիտորին ու երգչին, բայց ոչ մի կերպ չեմ ընդունում այն Հախվերդյանին, որը ելույթ է ունենում ցույցերի ժամանակ ու հարցազրույցներ տալիս այնտեղ։

«Բարի լույս, տիկին Արուս». սա իմ սիրելի երգիչ Հախվերդյանի երգերից է։ Նրանց համար, ովքեր չհասկացան, ազատ թարգմանությամբ նշանակում է. «Երբեմն ավելի լավ է երգել, քան խոսել»։

Չեք հավատու՞մ։ Այդ դեպքում հայերեն սովորեք, ես նույնպես դեմ չեմ։

Լրահոս
0