00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինացիները բախտի քմահաճույքին են թողել հայերին. մանրամասներ Բաքվի օդանավակայանի սկանդալից

CC BY-SA 4.0 / Anarki-Wiki / Heydar Aliyev International Airport. Terminal 1 (cropped photo)Международный аэропорт Гейдар Алиев. Баку, Азербайджан
Международный аэропорт Гейдар Алиев. Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Չինական ավիաուղիների» Պեկին–Թբիլիսի ինքնաթիռը, որում այլ ուղևորների շարքում եղել են Հայաստանի երեք քաղաքացիներ և ԱՄՆ–ի երկու հայ քաղաքացիներ, հունվարի 8–ին հարկադրված վայրէջք է կատարել Բաքվում։ Ուղևոր Իդա Մնացականյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է միջադեպի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. «Պեկին–Թբիլիսի» չվերթի ուղևոր Իդա Մնացականյանը, որը գտնվել է Բաքվում հարկադրված վայրէջք կատարած ինքնաթիռում, հայց է պատրաստում «Չինական ավիաուղիների» դեմ։ Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

«Չինական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը Պեկին–Թբիլիսի չվերթն է իրականացրել, հարկադրված վայրէջք է կատարել Բաքվում։ Ինքնաթիռում եղել են հինգ հայ, որոնցից երեքը` Հայաստանի քաղաքացիներ։

Իդայի խոսքով` ինքնաթիռը պտույտներ է կատարել օդում և չի կարողացել վայրէջք կատարել։

холодильники - Sputnik Արմենիա
Բաքվի վրեժխնդրության ծիծաղելի երեսը, կամ գող շունն իր շքից էլ է վախենում

«Ավելի ուշ հայտարարեցին, որ մառախուղի պատճառով ինքնաթիռը չի կարող վայրէջք կատարել, ուստի պետք է իջնել Բաքվի օդանավակայան։ Ինքնաթիռում ընդամենը 29 մարդ էր, որից հինգը` հայեր։ Մենք մոտեցանք ուղեկցորդուհուն, բացատրեցինք, որ մեզ համար վտանգավոր է Բաքու իջնելը և հարցրինք, թե ինչու չէր կարելի ինքնաթիռը իջեցնել, օրինակ, Մինվոդիում, Երևանում կամ Գյումրիում։ Դա հնարավոր էր», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայ ուղևորներին պատասխանել են, որ հիմա հնարավոր է միայն այդ տարբերակը, և ինքնաթիռը վայրէջք կկատարի Բաքվում։ Իդայի խոսքով` Բաքվում եղանակային պայմաններն ավելի վատ են եղել, քան Թբիլիսիում. խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռը դժվար է վայրէջք կատարել։

Իդայի խոսքով` ուղևորներին թույլ չեն տվել կապ հաստատել օդանավի հրամանատարի հետ։

«Միակ բանը, որ մեզ հաջողվեց փոխանցել նրան, որ մենք չենք ցանկանում դուրս գալ ինքնաթիռից մինչև Թբիլիսի վերջնական վայրէջք կատարելը։ Սկզբից նրանք համաձայնվեցին, իսկ ավելի ուշ ասացին, որ մենք պետք է դուրս գանք, որովհետև անձնակազմի անդամները պետք է հանգստանան», – պատմեց Իդան։

Տարանցիկ գոտի

Հայ ուղևորները սկզբից չեն համաձայնել դուրս գալ ինքնաթիռից, բայց ավելի ուշ նրանց մոտեցել է օդանավակայանի աշխատակիցը և բացատրել, որ բոլորը պետք է լքեն օդանավը, իսկ հրաժարվելու դեպքում նրանց ուղղակի կստիպեն դա անել։ Հետո նա հաղորդել է, որ ուղևորները կարող էին ինքնաթիռում թողնել հայկական անձնագրերը, քանի որ տարանցիկ գոտում փաստաթղթերը չեն ստուգում։ Իդան և նրա երեխան ամերիկյան անձնագրեր են ունեցել, նա որոշել է, որ դրանք պետք է վերցնի իր հետ, սակայն նրա ամուսինը և ևս երկու հայ փաստաթղթերը թողել են ինքնաթիռում։

Генеральный Секретарь НАТО Йенс Столтенберг - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ–ի ու Բաքվի խաղերն առանց Արցախի չանցան

«Արդյունքում, բոլոր հինգ հայերը գիշերն անցկացրել են օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ ոչ ոք չի եղել, բացի  աշխատակիցներից։ Միայն լուսադեմին սկսել են հայտնվել այլ ուղևորներ», – պատմեց Իդան և հավելեց, որ ադրբեջանցիները հայացք են նետել հայերի վրա` փորձելով ցույց չտալ, որ ցանկանում են իրենց աչքով «կենդանի» հայի տեսնել։

Նրա խոսքով` երևում էր, որ ադրբեջանցիները շատ զարմացած են, որ նման բան է տեղի ունեցել։

Ավելի ուշ Իդային կանչել են և խնդրել գնալ մյուս հայերի անձնագրերի հետևից, ինչպես նաև նախազգուշացրել, որ իրար հետ հայերեն խոսելը վտանգավոր է։

«Ուղղակի խորհուրդ տվեցին բերել փաստաթղթերը», – նշեց նա։

Ուտելիքը, ջուրը և Հայաստանի ԱԳՆ–ի օգնությունը

Ինչպես պատմեց Իդան, հայերին գիշերը ջուր և ուտելիք են բերել։

«Մենք հրաժարվեցինք ուտելիքից, բայց ջուրը խմեցին բոլորը, բացի ինձնից։ Բոլորի մոտ գլխապտույտ սկսվեց,  նրանք քնեցին։ Ինձ թվում է, որ ջրում հանգստացնող միջոց կար, որպեսզի մենք քնեինք, և խուճապ չլիներ։ Մեզ բերեցին մի մեծ շիշ` բոլորի համար։ Ես ոչինչ չեմ կարող պնդել, բայց չեմ պատկերացնում իրավիճակ, որում թեկուզ մի հայ կարող էր քնել Բաքվում», – ասաց Իդան։

Президент Международного комитета Красного Креста Петер Маурер посетил станицу Луганская - Sputnik Արմենիա
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում բանտարկված երկու հայերին

Նրա խոսքով` օդանավակայանում եղել է անվճար Wi-Fi առանց գաղտնագրի, և նրանց հաջողվել է Viber–ով կապվել Հայաստանի ԱԳՆ–ի հետ։

«Տիգրան Բալայանն արագ արձագանքեց զանգին, օգնեց ամեն ինչում։ Մենք չգիտեինք` ինչ անել. զանգել Վաշինգտոն, կապվել դիվանագիտական ներկայացուցչության հետ, թե էլի ինչ-որ բան։ Չինական ավիաուղիներից ոչ ոք մեզ չմոտեցավ մինչև թռիչքը։ Մեզ հետ մինչև վերջ կապի մեջ էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, խորհուրդներ, ցուցումներ էր տալիս, բացատրում, թե ինչպես պետք է պատասխանել հարցերին։ Նա մեզ շատ օգնեց, մենք շնորհակալ ենք նրան», – նշեց Իդան։

Ամենից շատ Իդային զայրացրել է այն, որ «Չինական ավիաուղիների» ներկայացուցիչներից ոչ ոք նույնիսկ ներողություն չի խնդրել։

«Նրանք տեսան, որ ես ինքնաթիռում նստել էի արցունքն աչքերիս, ինչ վիճակում էի, բայց ոչ ոք ներողություն չխնդրեց», – պատմեց Իդան։

Հիմա Իդա Մնացականյանը փաստաթղթեր է պատրաստում, որպեսզի դատի դա «Չինական ավիաուղիներին» և խորհուրդ է տալիս բոլոր հայերին ուշադիր լինել. յուրաքանչյուրի հետ կարող է նման դեպք պատահել, ուղղակի պետք է զգոն լինել և խուճապի չմատնվել։

Լրահոս
0