00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու բաղնիքների պերճանքը. երբ լողանալուն գումարվում է աղջիկ հավանելն ու կերուխումը

© Sputnik / Armenuhi Mkhoyan"Центральная баня" в Гюмри
Центральная баня в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում բաղնիք գնալը յուրահատուկ ծես էր: Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար բաղնիք գնալու առանձին օրեր, ժամեր և տարբեր գներ էին սահմանված:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք»  նախագծի շրջանակում այս անգամ ներկայացնում է հետաքրքիր տեղեկություններ Գյումրու  հին  բաղնիքների մասին: Հնում Գյումրիում բաղնիք գնալը եղել է ոչ միայն պարտադիր ծիսական արարողության պես մի բան, այլև բարի ու անխախտ ավանդույթ: Գյումրեցին բաղնիք գնալու հատուկ ծիսակարգ է ունեցել, գործել են հատուկ կանոններ: Այնքան կարևոր էր այդ արարողությունը, որ մեծահարուստներն անգամ բաղնիքների առանձին հսկայական շինություններ են կառուցել: Հայտնի են Ձիթողցյանների, Վեքիլովների, Կոստանովենց կամ Գևորգ աղի, Տեր-Մարտիրոսովների և ուրումների բաղնիքները: Ունեցել է ինչպես ընդհանուր բաժին, այնպես էլ առանձին սենյակներ: Կանայք և աղջիկները հիմնականում օգտվել են Գևորգ աղի բաղնիքից: Իսկ նրանց անվտանգության համար բաղնիքի ճանապարհը հատուկ մաուզերիստներ են հսկել:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Ձիթողցոնց տունը ՝ Խորհրդային Միության առաջին քաղաքային կենցաղի թանգարան

Բաղնիք գնալն այնքան հարգված երևույթ էր գյումրեցու համար, որ մեծահարուստներն անգամ իրենց դուստրերին ամուսնացնելիս աղջկան բաղնիք էին օժիտ տալիս: Օրինակ՝ մեծահարուստներից Ձիթողցյաններն իրենց կառուցած բաղնիքը որպես օժիտ տվել են դստերը:

Տղամարդիկ սովորաբար բաղնիք գնացել են սննդով, խմիչքով՝ ընկերներով հավաքվելու, ուտել-խմելու համար, իսկ կանայք ոչ միայն զրուցելու, այլև նորահարսներին մանրամասն տնտղելու նպատակով: Երբ տղան որևէ աղջկա էր հավանում, մինչև խնամախոս գնալը տղայի հարազատ կանայք բաղնիք էին գնում և ոտքից գլուխ ուսումնասիրում ապագա հարսնացուին՝ համոզվելու, որ աղջիկը որևէ այիբ (թերություն) չունի: Ասում են՝ տղամարդիկ նույնիսկ բաղնիքից տուն վերադառնալու համար 3 ֆայտոն են վարձել՝ մեկը իրենց, մյուսը՝ չաղլջոնց (այսպես գյումրեցիները կոչել են նվագողներին), վերջինն էլ իրենց «շապխի»՝ գլխարկի համար. գյումրեցիների համար գլխարկն իրենց պատիվն է եղել և, որպեսզի գինովցած վիճակում տուն գնալիս «շապխեն» գետնովը չտան, այն առանձին են ճանապարհել դեպի տուն:

Дом мистического философа Георгия Гюрджиева в Гюмри - Sputnik Արմենիա
Գյուրջիևի առեղծվածը. հայրական տունն ու ծնողները

Արևելյան բաղնիքները եղել են քաղաքի կոլորիտի մի մասը: Ալեքպոլյան ժամանակաշրջանի բաղնիքների մասին հետաքրքիր տեղեկություն է պահպանվել տվյալ ժամանակաշրջանի մամուլում: Օրինակ՝ 1910 թվականի դեկտեմբերի 10-ին լույս տեսած «Ախուրյան» թերթում: Ինչպես նշում է «Ալեքպոլյան պատմություններ» էջի հեղինակ Դավիթ Աբդալյանը, Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 4-ից, «Ցենտրայլնի» բաղնիքի ընդհանուր բաժանմունքում (օբշչի) հատուկ օրեր և ժամեր էին սահմանվում կանանց և տղամարդկանց համար:

«Բացի կիրակի օրերից, կանայք կարող էին բաղնիքից օգտվել ամեն օր՝ առավոտյան 6-ից մինչև 4-ը, տղամարդիկ կարող էին լողանալ 5-ից հետո, իսկ կիրակի՝ ողջ օրվա ընթացքում: Կանայք լողանալու համար վճարում էին 25, աղջիկները 15 կոպեկ, իսկ 5 տարեկանից բարձր երեխաները՝10 կոպեկ, մինչև 5 տարեկանի համար բաղնիքը ձրի էր… Հետաքրքիր է, որ տղամարդկանց լողանալու արժեքը թերթում չի նշվում»,-պատմում է Դավիթ Աբդալյանը:

Այսօր Գյումրու կենտրոնում պահպանված են բաղնիքներից 2-ը՝ Կոստանովենց կամ Գևորգ աղի և Տեր-Մարտիրոսովների, որը նաև «Ցենտրայլնի» են կոչել, քանի որ այն տեղակայված է եղել կենտրոնական Ալեքսանդրովսկի փողոցի հարևանությամբ՝ ներկայիս Աբովյան 133 հասցեում: Երկու կառույցներն էլ այսօր մասնավորեցված են, և եթե Գևորգ աղի բաղնիքի տարածքում այս պահին մանկական սրճարան է գործում, ապա «Ցենտրայլնին» այդպես էլ մնում է առանց շահագործվելու: 

Լրահոս
0