Պաշտպանության նախարարը հորդորում է փող հավաքել Ալբերտի համար

© Official site of the President of RAМинистр Обороны РА Виген Саргсян
Министр Обороны РА Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի բաժանորդներին կոչ է արել միանալ դրամահավաքին` նշելով, որ ինքն արդեն որոշակի գումար է հատկացրել նորօրյա հերոսի համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա ընկերներից մի քանիսը 4500 դոլար կհատկացնեն Ալբերտ Դալլաքյանի բուժման համար։ Սակայն, նրա խոսքով, դա անհրաժեշտ գումարի ընդամենը 10 տոկոսն է։ Այդ պատճառով նախարարը հորդորել է, որ մյուսներն էլ միանան դրամահավաքին։

Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Արցախցիները նույնպես կմասնակցեն 1000-ական դրամի հանգանակությանը

«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում»,- գրել է Սարգսյանը:

Նա նշել է, որ արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է:

«Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»,- գրել է նա:

Օգատերերից մեկը նշել է, որ գուցե ավելի լավ կլիներ` մասնագետը գար Հայաստան։ Նախարարը պատասխանել է, որ մասնագետը կարող էր գալ մարտի վերջին, իսկ ժամանակը շատ կարևոր է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала