Գոհար Ավետիսյանի նոր՝ տրոպիկական ու էկզոտիկ դիմահարդարումը հիացրել է օգտատերերին

© vk/ Гоар Аветисян / Визажист-стилист Гоар Аветисян
Визажист-стилист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Instagram-ի հետևորդներին հիացրել է Գոհար Ավետիսյանի նոր դիմահարդարումը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր Instagram-ի իր էջում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որով շատ է ուրախացրել ու զվարճացրել է իր բազմահազար հետևորդներին:

Визажист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
«Մեյքափի թագուհի» Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` ինչով է զբաղվում ամուսինը, երբ ինքը քնում է

Տեսանյութում մեկ այլ դիմահարդար՝ Վահիկը, ըստ Գոհարի գրառման, օգտվելով առիթից, որ մոդելը չի եկել, Գոհարին է դարձրել մոդել՝ ասելով, որ «քեզանից լավ մոդել դժվար թե գտնվի, դու կդառնաս այսօր իմ մուսան»:

Մուսան Վահիկին «դրդել» է ինքնատիպ, հետաքրքիր ու զվարճալի make-up անել: Նրանք դիմահարդարման ամբողջ ընթացքը նկարել են Instagram-ի բաժանորդների համար:

«Ինչպիսի՞ն է իմ տրոպիկական, էկզոտիկ դիմահարդարումը,-հարցրել է Գոհարն ու ավելացրել,– պետք չէ հերթագրվել Վահիկի մոտ, մինչև 2025 թ.-ը կան հերթագրվածներ։ Վահեն սպասում է ձեր գնահատականներին»:

Եվ գնահատականները չեն ուշացել, օգտատերերը հիացական ու հումորային մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ:

 

 

Լրահոս
0