Արտակարգ պատահար Պերմում. անհայտ անձինք հարձակվել են դպրոցի վրա. աշակերտներ են վիրավորվել

© Sputnik / Юрий Кавер /  / Անցնել մեդիապահոցЗдание Пермского академического театра оперы и балета
Здание Пермского академического театра оперы и балета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դպրոցի վրա հարձակված անձինք դանակներով են զինված եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ութ երեխա տուժել են Պերմում դպրոցի վրա կատարված հարձակումից, հայտնում է Ren TV–ն։

Տվյալ պահին հարձակման մասին տեղեկությունը հակասական է։ Վիրավորների քանակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան։ Նրանց թիվը տատանվում է հինգից մինչև ութ։ Որոշ ԶԼՄ–ներ պնդում են, որ տուժածների շարքում է նաև ուսուցիչը։

Որոշ տվյալների համաձայն` երկու անհայտ դիմակավորված անձ հարձակում են կատարել դպրոցականների վրա։ Արտակարգ պատահարի վայրում, նախնական տեղեկության համաձայն, դանակահարություն է տեղի ունեցել։ Բացի այդ, հրդեհ է բռնկել։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Լրահոս
0