00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում իրանցին «պատահաբար» դանակահարել է միանգամից երկու հոգու

© Sputnik / Kirill Kallinikov / Անցնել մեդիապահոցСотрудники правоохранительных органов в Ереване
Сотрудники правоохранительных органов в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանցիների վեճին միջամտել են հայերը, բայց նրանց հանդարտեցնել չեն կարողացել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Ճվճըվ Արոյի որդուն հովանավորու՞մ են. քննչական կոմիտեն հերքում է լուրերը

Ժամը 3.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, որը դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը ձեռքին դիմել էր փախուստի. նրա մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:

Ժամը 4.30-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, 1996 թ. ծնված Միխայիլ Մ.-ն և «ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ` 1998 թ. ծնված Արաշ Ք.-ն, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արգիշտի փողոցում, վիճաբանության ժամանակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, Արգիշտիի փողոցի 11/4 շենքի թիվ 48 բնակարանի դիմացի աստիճանահարթակում Սեյեդշահարիար Ս.-ն, Միխայիլ Մ.-ն և Արաշ Ք.-ն բարձրաձայն խոսել են միմյանց հետ, ինչին միջամտել են հարևանները` 1989 թ. ծնված Սարգիս Օ.-ն և 1988 թ. ծնված Արա Ա.-ն, ու փորձել հանդարտեցնել նրանց, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որը շարունակվել է շենքի բակում, որտեղ Արաշ Ք.-ն անզգուշորեն դանակով վնասվածքներ է պատճառել Միխայիլ Մ.-ին և Արա Ա.-ին:

Այդ ընթացքում էլ Արա Ա.-ի մոտ եղած օդաճնշիչ ատրճանակն ընկել է գետնին, իսկ Սեյեդշահարիար Ս.-ն վերցնելով այն և նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին` դիմել է փախուստի:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Արսեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ վիճաբանության մասնակիցներն անզգուշությամբ վնասել են իր «Ֆորդ Մոնդետո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և դիմապակին:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Լրահոս
0