00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի շախմատային վերջնախաղը. հայկական «արքան» անգլիական վարչապետ կդառնա՞

© Official site of the President of RAПрезидент Серж Саргсян наблюдал за ходом 8-го турнира памяти Андраника Маргаряна
Президент Серж Саргсян наблюдал за ходом 8-го турнира памяти Андраника Маргаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ մարտի 2–ին նախատեսվում է Հայաստանի նախագահի ընտրությունը, փորձագետներն էլ պատմել են, թե ում և ինչպես են ընտրելու երկրի գլխավոր պաշտոններում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երկրում կարևորագույն պաշտոններում նշանակումների մասին որոշումը կընդունի ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այլ ընտրյալների որոշակի խավը, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Հունվարի 15-ին ՀՀԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 2-ին։ ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել հնարավոր թեկնածուներին, պատրաստվում են այդ թեման քննարկել շաբաթվա ընթացքում։

Հանրապետականները ցույց կտան նախագահին

Քաղտեխնոլոգ Քոչարյանը կարծում է, որ հանրապետականները դեռ չգիտեն` ով է լինելու նախագահը։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կընտրվի մարտի 2-ին. ՀՀԿ-ն քննարկում է թեկնածուների հարցը

«Մի հիանալի ձմեռային կամ գարնանային հինգշաբթի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նրանց կասեն այդ մասին։ Հետո նրանք կգնան և կքվեարկեն», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` նախագահի պաշտոնը զբաղեցնել և Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակել կարող է ոչ միայն ԱԳՆ ներկա ղեկավարը, որի թեկնածությունը, տարբեր ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, դիտարկվում է որպես առավել հնարավորներից մեկը, այլ նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Նալբանդյանից բացի էլի մարդիկ կան։ Մնացել է շուրջ մեկ ամիս, շուտով կիմանանք», — ասաց Քոչարյանը։

Նա մեկնաբանեց նաև ապագա վարչապետի նստավայրը նախագահական տեղափոխելու հավանականությունը (ԶԼՄ-ներում հրապարակումների պաշտոնական հաստատում առայժմ չկա)։ Նրա խոսքով` դա կապված է նրա հետ, որ այլ երկրների և ժողովուրդների դիվանագիտական ներկայացուցչությունները վարժվել են, թե որտեղ է նստում երկրի առաջին դեմքը։

«Հնում եկեղեցիները կառուցել են հեթանոսական տաճարների տեղում, որպեսզի ժողովուրդը գնա իրեն ծանոթ վայր», — ասաց Քոչարյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ մեկտեղ նախագահը կպահպանի նաև «պետության ղեկավարի» կարգավիճակը, ինչն անցումային շրջանում գտնվող երկրի համար զուտ խորհրդանշական բնույթ չի կրում։

«Ես կարծում եմ, որ իշխող վերնախավը այդ պաշտոնը կառաջարկի ավելի քան ապաքաղաքականացված առաջնորդի, որը ներգրավված չի եղել ներքին քաղաքականության, կուսակցական կյանքի ոլորտներում և լուրջ նկրտումներ չունի», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` ցանկացած այլ թեկնածու, որի մոտ հավակնություններ կծագեն, վտանգավոր կլինի իշխանության մյուս ճյուղի համար։ Այս պաշտոնում քաղաքագետը տեսնում է կա՛մ Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանին, կա՛մ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին, որի թեկնածությունն առավել հավանականն է այս պաշտոնում։

Վարչապետի և փոխվարչապետի միջև

Քոչարյանի խոսքով` ապագայում իշխանության բաշխման մեջ մեծ դեր կխաղա առաջին փոխվարչապետի նոր պաշտոնը։

В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
Նախագահի համար նոր նստավայր են կառուցում

«Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրեց «Ազգային անվտանգության խորհրդի ձևավորման և գործունեության մասին» օրինագիծը, որի անդամներ կարող են դառնալ վարչապետը և «առաջին փոխվարչապետը»` պաշտոն, որը նոր սահմանադրությունում գոյություն չունի», — ասաց Քոչարյանը։

Նա կարծում է, որ այդ տեղեկատվության մեջ ավելի շատ ուղերձներ կան այն մասին, թե ով կարող է լինել վարչապետ, չէ՞ որ ինչ-որ մեկի համար ստեղծվում է առաջին փոխվարչապետի նոր պաշտոնը։ Քոչարյանի խոսքով` ապագա վարչապետի հարցում որոշակի նշանակություն կունենա նաև նախագահի նշանակումը։

Նրա խոսքով` խորհրդարանի փաստացի դերը խիստ կտարբերվի տեսությունից։ Տեսականում խորհրդարանական հանրապետությունում իշխանության ճյուղերը կհավասարակշռեն միմյանց, ինչպես լինում է որոշ երկրներում։

Քաղտեխնոլոգի կարծիքով` գոյություն ունի որոշակի «քաղբյուրո», որը չի կարելի նույնացնել ՀՀԿ վերնախավի հետ։ Այդ անձանց խումբն ընդունում է որոշումներ, որոնք հասցնում է կուսակցության ներկայացուցիչներին. ով է լինելու Ազգային ժողովի նախագահը, նախագահը և այլն։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ խորհրդարանը կկարողանա ազդել վարչապետի վրա, ապա, ըստ Քոչարյանի, ամեն ինչ կախված է նրա անձից։

«Հայաստանում քաղաքական համակարգը դեռ չի կայացել, կարծում եմ` դեռ երկար կգնա այդ ճանապարհով։ Նման երկրներում անձի գործոնը մեծ դեր է խաղում։ Եթե վարչապետ լինի Սերժ Սարգսյանը (մինչև ապրիլի 1-ը երկրի գործող նախագահը), ապա խորհրդարանը չի կարողանա ազդել նրա վրա։ Եթե ոչ, ապա կկարողանա», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` չպետք է մոռանալ, որ Սարգսյանը կմնա ՀՀԿ ղեկավար, որը դե յուրե կորոշի վարչապետի ճակատագիրը։

Սակայն եթե կառավարությունը գլխավորի Կարապետյանը, ապա փոխվարչապետը կլինի Սարգսյանի վստահված անձը, որը կհավասարակշռի կառավարության ղեկավարի ազդեցությունը։

«Այժմ քաղաքական դաշտում Սարգսյանին հավասար առաջնորդ չկա, նա չափազանց փորձառու խաղացող է։ Բայց նա հասկանում է, որ այդպես երկար չի կարող շարունակվել։ Նա պետք է մինչև 2022թ-ը «ստեղծի» կամ «աճեցնի» նոր առաջնորդ։ Նա ինքը մեծանում է և քաղաքական դաշտը լիովին դատարկ չի թողնի», — ասաց Քոչարյանը։

Երվանդ Բոզոյանն իր հերթին, անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնի հայտնվելուն, նշեց, որ այն համարժեք կլինի ներկա վարչապետի պաշտոնին։

«Նա կկատարի այն գործառույթները, որոնք հիմա անում է վարչապետը։ Քաղաքական հաշվարկները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը», — ասաց Բոզոյանը։

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Իշխանության հայկական բուրգի խոցելիության բանաձևը. ո՞րն է ապագա վարչապետի ու նախագահի թույլ կետը

Նա նշեց, որ քաղաքական տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Սարգսյանը հիմքեր չունի վարչապետի պաշտոնից հրաժարվելու համար։ Փորձագետը չի տեսնում այլ թեկնածուի, որն այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն կունենար։

Նոր սահմանադրության համաձայն` 2018թ-ից զգալիորեն կընդլայնվեն իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը (կառավարությունը և խորհրդարանը)։ Հայաստանի քաղաքական համակարգի վերափոխման գործընթացը պետք է վերջնականապես ավարտվի 2018թ-ի ապրիլին` երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը լրանալուց հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո խորհրդարանը կընտրի կառավարության ղեկավարին և հաստատման կներկայացնի կառավարության մյուս անդամներին` նախարարներին և փոխվարչապետներին։

Լրահոս
0