00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի «բաղձալի փաստաթուղթ» Արցախի խնդիրը չի լուծի. ռուս քաղաքագետ

© AFP 2024 / Karen MinasyanАрмянский солдат на границе
Армянский солдат на границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հակամարտության կարգավորման իր տեսլականը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախօրեին արված հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանություններն է Sputnik Արմենիայի ներկայացնում քաղաքագետ, ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 15–ին լրագրողներին կրկին ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ՌԴ մոտեցումը։ Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ այս կրկնությունը օգտակար է գոնե նրա համար, որ Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ–ներում, ինչպես նաև երկու երկրների հասարակության և փորձագիտական հանրության շրջանում առաջին տարին չէ, որ լուրեր են պտտվում, այսպես կոչված, «Լավրովի ծրագրի» մասին։ Եվ կարևոր չէ, որ այդ ծրագիրը ոչ ոք երբեք չի մեջբերել, այն որպես սկզբնաղբյուր չի ներկայացվել. ամեն դեպքում սպեկուլյացիաներ կան, և դրանք ձևավորում են այդ հարցում Ռուսաստանի դերի ու դիրքորոշման խեղաթյուրված ըմբռնում։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրով. Ղարաբաղի հիմնահարցը մի փաստաթղթով լուծել չի լինի

Մարկեդոնովը կարծում է, որ չի կարելի ասել, թե Լավրովը նոր բան է ասել Մոսկվայի մոտեցման հարցում։ Սակայն, փորձագետի կարծիքով, որոշակի կարևոր շեշտադրումներ է արել։ Առաջին հերթին` փոխհամաձայնություն պետք է գտնեն հակամարտող կողմերը։ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը կարող են օգնել խնդրի լուծման հարցում, սակայն կողմերի փոխարեն այն լուծել չեն կարող։

Այլապես, երբեմն, Երևանում և Բաքվում պնդում են, թե Մոսկվան իբր ինչ-որ «խնդրի լուծման բանալիներ ունի»։ Սա փաստորեն, հնից եկած ռեֆլեքս է` ԽՄԿԿ ԿԿ–ի հետ կապված, որն ի զորու է հրամանի միջոցով լուծել ցանկացած բան, անգամ արդեն քառորդ դար գոյություն չունեցող։

Բացի այդ, քաղաքագետի համոզմամբ, Մոսկվան չէր ցանկանա իր վրա վերցնել հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը և արհեստականորեն արագացնել գործընթացը։ Ցանկացած պտուղ պետք է հասունանա, պետք է հասունանան նաև կարգավորման նախադրյալները։ Իսկ երբ կողմերը պատրաստ կլինեն փոխհամաձայնության, ընդ որում` պրագմատիկ, այդ ժամանակ նոր հնարավոր կլինի որոշակի պատասխանատվություններ ստանձնել։ Իսկ գործընթացն արագացնելը, երբ շփման գծում անհանգիստ վիճակ է, կան զոհեր և սադրանքներ են գործվում, ավելի շուտ անարդյունավետ է, քան օգտակար։

Армянский солдат на границе - Sputnik Արմենիա
Արցախի հարցում Իտալիան կկարողանա՞ բացել «կույր դիտորդների» աչքերը

Հաջորդ կարևոր կետը, որը նշել է Սերգեյ Լավրովը` կարգավորման փուլային տարբերակն է։ Այստեղ, ասում է Սերգեյ Մարկեդոնովը, որոշակի պարզաբանումներ են հարկավոր, մասնավորապես, հայկական լսարանի համար։ Չէ՞ որ տարիների ընթացքում արցախյան հակամարտության «փուլային տարբերակը» արտահայտում էր Բաքվի դիրքորոշումը, և այժմ կարող է տպավորություն ստեղծվել, որ ռուս նախարարը խաղարկում է Բաքվի տարբերակը։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։

Քանի որ Ադրբեջանի տեսանկյունից «փուլային տարբերակը» ընդամենը երկու փուլ է ենթադրում` սկզբում` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջակա տարածքների ազատագրում և միայն դրանից հետո` կարգավիճակ, որը մի օր մի կերպ կորոշվի։ Այս մասին, մասնավորապես, խոսել է, ռուս դիվանագետ, փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։

Իսկ Լավրովի տեսանկյունից, կարծում է Մարկեդոնովը, փուլային տարբերակն առաջին հերթին ենթադրում է, որ բանակցությունների 1-2 փուլի ընթացքում խնդիրը չի լուծվի։ Բանակցություններն առաջին տարին չէ, որ ընթանում են, և ինչո՞ւ մենք պետք է կարծենք, որ նախարարների մի հանդիպումը մոտ ապագայում կարող է լուծել խնդիրը։

Այո, հիմնական հարցերի շրջանակն այդքան էլ մեծ չէ` կարգավիճակ, Արցախի մերձակա տարածքներ, փախստականների խնդիր։ Սրանք են հիմնական կետերը, ասում է փորձագետը և նշում քայլերի հերթականության մեխանիզմների և գործիքների կիրառման ծայրահեղ կարևորությունը։ Չէ՞ որ հռչակել կարելի է ցանկացած սկզբունք, կարևորը գործիքակազմն է, որն ընտրված է այդ սկզբունքներն ի կատար ածելու համար։ Եվ այդ առումով հակամարտության միաժամանակյա լուծում չկա։

Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Արցախի հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»

Երկրորդ կարևոր պահը, որը նշել է Լավրովը` հակամարտության կարգավորման գործընթացում հաջողության սպասել չարժե, քանի դեռ լարվածության զգալի թուլացում չկա, քանի որ կողմերի` միմյանց նկատմամբ վստահությունը զրոյական է։ Այդ պատճառով էլ նախարարը ասում է, որ նախ պետք է լուծվի այն, ինչ հնարավոր է լուծել այսօր, և առաջին հերթին դա բռնության նվազեցումն է։ Եվ եթե այդ թեմաների մասին մշտապես չխոսվի, ասեկոսեներ կգնան, անհասկացվածություն կլինի, ինչպես նաև, երբեմն, նպատակաուղղված կխեղաթյուրվի իրականությունը։

Առավել ևս, որ բռնությունը նվազագույնի պետք է հասցվի ոչ միայն արցախա–ադրբեջանական շփման գծում, այլև հայ–ադրբեջանական սահմանին։ Իսկ դա արդեն այլ կերպ է առնչվում Ռուսաստանի հետ, դա արդեն ոչ թե Արցախն է, այլ ռազմական բլոկի դաշնակցի տարածքը։

Այդ պատճառով էլ պաշտոնական դեմքերի շուրթերով անհրաժեշտ է մշտապես կրկնել ու պարզաբանել Ռուսաստանի դիրքորոշումը` հույսը չդնելով նրա վրա, որ այդ դիրքորոշումն առանց այդ էլ բոլորին հայտնի է։

Պետք չէ հուսալ, որ մոտ 30 տարի չլուծվող հակամարտությունը, կարելի է լուծել մեկ գագաթնաժողովի միջոցով` թեկուզ աշխարհի ամենահարգված և հմուտ դիվանագետների մասնակցությամբ, եզրահանգում է Մարկեդոնովը։ Չէ՞ որ այս ընթացքում առաջարկվել են բազմաթիվ ծրագրեր ու տարբերակներ, հնչեցվել կարգավորման բոլոր հնարավոր ձևերը, և միամիտ կլինի կարծել, որ հնարավոր կլինի բացել ինչ-որ գաղտնի արկղ, հանել այնտեղից փաստաթուղթ, ու վերջ` բոլորը երջանիկ կլինեն։

Լրահոս
0