00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել գայթակղիչ

© Photo : official site of the pre-election campaign of the RPAПрезидент, Премьер-Министр и Министр Обороны Армении
Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարնանը սպասվող հայտնի ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված` Հայաստանում աշխուժացել են խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը։ Անսպասելի ուժեղ կրքեր են բորբոքվել խորհրդարանական հանրապետության ապագա նախագահի թեկնածության շուրջ։ Տեղի ունեցողի մասին խորհում է Ռուբեն Գյուլմիսարյանը։

Սակայն այս ամենն անսպասելի է միայն առաջին հայացքից։ Թվում է` ու՞մ կարող է հետաքրքրել խիստ կրճատված լիազորություններով նախագահի պաշտոնը. փաստորեն այն դառնալու է միայն ներկայացուցչական պաշտոն, իր նշանակությամբ խորհրդանշական մի բան։

Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը պետական իշխանության (օրենսդիր, գործադիր, դատական) համակարգողից կդառնա Սահմանադրության երաշխիք։ Նրա լիազորությունները հիմնականում ձևական բնույթ են կրելու։ Այդ պատճառով էլ պաշտոնը ևս քաղաքականից ներկայացուցչականի է վերածվելու, իսկ նախագահը լիազորությունների կատարման ընթացքում անկուսակցական է լինելու։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀԿ վերնախավը նախագահի անակնկալ թեկնածու ունի

Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի նախագահն այդքան էլ «Անգլիայի թագուհի» չի լինելու, նրա լիազորությունները չեն հավասարեցվելու մշակութադաստիարակչական աշխատանքների գծով կոլխոզի նախագահի տեղակալի լիազորություններին։ Կհանդգնեմ ենթադրել, որ օրենքում գրված սակավաթիվ լիազորությունները կկոմպենսացվեն, եթե այդպես կարելի է ասել, «ստվերային» լիազորություններով։ Այդ պատճառով էլ, նախագահ է դառնալու մարդ, որը պարտադիր կապերի լայն շրջանակ ունի և կարող է ազդել երկրի համար կարևոր հարցերի որոշման վրա։ Դա շատ հավանական է` գոնե ելնելով ազգային մտածելակերպի առանձնահատկություններից։

Թող սա լինի միակ թույլատրելի ենթադրությունը, իսկ հիմա անցնենք փաստերին։ Իսկ փաստերը հետևյալն են, նախագահի հավանական թեկնածուների շարքում ԶԼՄ–ների կողմից արդեն իսկ տասնյակից ավել մարդկանց անուններ են նշվել, ու ամբողջական այդ ցանկը վերարտադրելն էլ դժվարություն է ներկայացնում։ Այդ պաշտոնի համար նշվում էին ինչպես նախարարների, այնպես էլ ներկա և ապագա դեսպանների, գործարարների, չինովնիկների և ընդդիմության ներկայացուցիչների անուններ։

Ի դեպ` ընդդիմության վերաբերյալ։ «Ելք» դաշինքն առաջարկում է սատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Ելքի» անդամ Արտակ Զեյնալյանին, որին դաշինքը ներկայացրել է որպես նախագահի թեկնածու։ Դաշինքի անդամներն անուղղակիորեն խոստովանում են, որ իրենց թեկնածուի շանսերը մեծ չեն, և նրա թեկնածությունն առաջադրվում է մեծ հաշվով որպես իշխող կուսակցության (որը պահպանում է ինտրիգն ու կոնկրետ անուն չի նշում) թեկնածուի այլընտրանք։

«Ելքը» դեռ ժամանակ ունի։ Դաշինքը պետք է 26 պատգամավորական ստորագրություն հավաքի, բայց ԱԺ–ում նա 9 պատգամավոր ունի. միայն այդ դեպքում իշխող կուսակցությունից ներկայացված նախագահի թեկնածուն մրցակից կունենա։

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Իշխանության հայկական բուրգի խոցելիության բանաձևը. ո՞րն է ապագա վարչապետի ու նախագահի թույլ կետը

Այլընտրանք, իհարկե պետք է, սակայն արդյոք արժե՞ այդ ամենն անել սոսկ ձևականության համար։ Իհարկե, ընտրության հնարավորություն ունենալը կարևոր է, այդ հարցում ընդդիմությունը իրավացի է, սակայն պարզ է, որ անցնելու է իշխանության առաջադրած նախագահի թեկնածուն։

Բոլորն են դա հասկանում, իսկ օլիգարխ, «Ծառուկյան» դաշինքի ու խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն բնորոշ ուղղամտությամբ երեքշաբթի հայտարարեց. «Եթե ՀՀ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չկարողանան ապահովել անհրաժեշտ ցուցանիշը ՀՀ նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածության ընտրության համար, այդ դեպքում ինչի՞ համար մասնակցենք ընտրություններին»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր խմբակցությունը կարող է սատարել ՀՀԿ–ի թեկնածուին` Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ամեն բան հնարավոր է։ Մենք դեռ չգիտենք, թե ով է ՀՀԿ–ի թեկնածուն։ Եթե հայ ժողովուրդը լիարժեք իրավունքներ է տվել ՀՀԿ–ին իր թեկնածուին ներկայացնելու, ու առանց մեզ ու «Ելքի» է ընտրելու, ապա ինչի՞ մասին է խոսքը»։

Այս ամենն ասվել էր այն բանից հետո, երբ նույն Ծառուկյանը վերջերս հայտարարել էր, որ ընդդիմության թեկնածուին սատարելն անիմաստ է, քանի որ հաջողության հասնելու շանս չունի։ Նա չբացառեց, սակայն նաև չհաստատեց, որ «Ծառուկյան» դաշինքը կսատարի իշխող ՀՀԿ–ի թեկնածուին։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կընտրվի մարտի 2-ին. ՀՀԿ-ն քննարկում է թեկնածուների հարցը

Խոշոր գործարարի մոտեցումն, ինչպես տեսնում ենք, պրագմատիկ է մինչև ուղնուծուծը։ Եվ դա է ճիշտը, ի՞նչ իմաստ ունի իզուր սուր ճոճել։ Եթե գործարքն անհնար է, դրա մասին մոռանալ է պետք ու մտածել իրական բաների մասին։ Իսկ ո՞ւմ ինքնագովազդ է պետք, նրանք թող փողոցներ վերանվանեն կամ ԵԱՏՄ–ից դուր գան։ Աչքին թոզ փչելն արդյունավետ է, սակայն երկար չի տևում, իսկ Ծառուկյանն այլ կշիռ ունի։ Օբյեկտիվորեն։

Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանն ի պատասխան ուսերը թոթվեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Եթե ցանկանան միանալ` խնդրեմ։ Եթե ոչ, ապա ոչ։ Անմեղներին ու մեղավորներին թող դատի հասարակությունը», – այսպես ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա մեծամասամբ, այն արդեն իր համար ամեն ինչ պարզել է, հասարակությանը թերագնահատել չարժե։ Նա համարժեք վերաբերմունք կտա ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը։ Ընթացիկ փուլում, օրինակ, արտագաղթը ոչ մի կերպ սանձել հնարավոր չի լինի. և մի՞թե սա եզրակացություններ անելու համար ցուցանիշ չէ, եզրակացություններ, որոնք արել է հասարակությունը։

Բացի այդ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ իշխող կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի ասաց, որ ՀՀ ապագա նախագահը որևէ քաղաքական ուժի առաջնորդ չի լինելու։ Իհարկե, չէ՞ որ նա, ըստ օրենքի, պետք է անկուսակցական լինի, այդ պատճառով էլ իրենց կուսակցական ընկերը չի լինելու, համենայն դեպս` ֆորմալ։

Լրահոս
0