00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը մտքով արդեն ա՞յլ ակումբի հետ է. նա չխաղաց «Մանչեսթերի» կազմում

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն այլ ակումբ քննարկում են ոչ միայն հայ ֆուտբոլասերները, այլև այդ թեման հետաքրքրում է ֆուտբոլային Եվրոպային: Մխիթարյանին շարունակում են «ուղարկել» տարբեր ակումբներ:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Սթոկ Սիթիի» դեմ խաղում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնիսկ հայտավորված չէր մանկունյանցիների կազմում: Դրան շատ լավ բացատրություն տվեց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
Մխիթարյանը լավագույններից մեկն է ԱՊԼ–ում, նա պետք է «Արսենալին». ֆուտբոլային փորձագետ

Խոսելով իր թիմի մեկնարկային կազմի մասին` պորտուգալացի մասնագետը նշեց, որ խաղադաշտում են այն ֆուտբոլիստները, որոնք իրենց մտքերով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ են հարյուր տոկոսով: Այսինքն` Հենրիխը մտքով արդեն նաև այլ ակումբի հետ կարող է լինել: Եվ դա իսկապես չի բացառվում: Պարզապես Մխիթարյանի տրանսֆերն այլ ակումբ հիմնականում կապում են «Արսենալի» և Ալեքսիս Սանչեսի հետ:

Ձմեռային տրանսֆերային շուկայի բացումից առաջ Մխիթարյանին տեսնում էին իտալական «Ինտերում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: Հիմա պարզ է, որ այս ակումբներից ոչ մեկում էլ Հենրիխը չի խաղա, համենայնդեպս մոտ` ապագայում: Բայց այն, որ Մխիթարյանի այլ թիմ է տեղափոխվելու, ակնհայտ է դառնում, բայց ամենակարևոր հարցի պատասխանն առայժմ չկա` ու՞ր է տեղափոխվելու Մխիթարյանը:

Չնայած նրան, որ բրիտանական հեղինակավոր պարբերականները հայ ֆուտբոլիստին արդեն տեսնում են զինագործների կազմում, դա դեռևս լուծված հարց չէ, և այդ տրանսֆերը կարող է չիրականանալ: Ֆուտբոլիստն այլ ակումբ է տեղափոխվում ոչ միայն ակումբի, այլ նաև հենց ֆուտբոլիստի ցանկության դեպքում:

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
«Մանչեսթեր Յունայթեդը» կզղջա Հենրիխ Մխիթարյանին վաճառելու համար. BBC –ի վերլուծաբան

Հենրիխի տրանսֆերային արժեքը «Յունայթեդը» սահմանել է 35 մլն ֆունտ ստեռլինգ, բացի այդ գոյություն ունի ֆուտբոլիստի անհատական պայմանագիր հասկացողությունը, և եթե Մխիթարյանին չբավարարեն իր նոր թիմի պայմանները, ապա հայ ֆուտբոլիստը կարող է չտեղափոխվել այլ ակումբ: «Արսենալի» հետ կապված հիմա հենց այս խնդիրը կա: Արդյո՞ք պատրաստ է «Արսենալը» վճարել Հենրիխին այնքան, ինչքան «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը «Արսենալ» հնարավոր կդառնա, եթե Ալեքսիս Սանչեսը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Չնայած նրան, որ Սանչեսը նույնպես դեռ չի փոխել իր ակումբը, բայց «Յունայթեդի» առաջարկը պարզապես ֆանտաստիկ պետք է համարել չիլիացու համար: Մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Սիթին», Սանչեսին իր կազմում տեսնելու համար պատրաստ էր ընդհանուր առմամբ վճարել 75 մլն ֆունտ ստեռլինգ (տրանսֆերային արժեք, գործակալի գումար և այլն): Բայց «Յունայթեդն» իր առաջարկով գերազանցեց բոլոր սպասելիքները, և տրանսֆերային ընդհանուր գումարը անցավ 100 մլն-ը։ Բացի այդ, Սանչեսին աննախադեպ աշխատավարձ (շաբաթական 400 հազար ֆունտ) առաջարկվեց Պրեմիեր լիգայում։

Մեր աղբյուրների համաձայն «Արսենալը» Սանչեսին ուզում էր փոխանակել Անտոնի Մարսիալի հետ, բայց «Յունայթեդի» առաջարկը Մխիթարյանն էր, ու զինագործները համաձայնվեցին նաև այդ տարբերակի հետ: Բայց հիմա էլ, ըստ որոշ տեղեկությունների, «Չելսին» է մտել պայքարի մեջ Սանչեսի տրանսֆերի համար: Ստացվում է, որ Մխիթարյանը առայժմ իրոք չի կարողանում տրամադրվել «Յունայթեդի» կազմում խաղերին, քանի որ դեռ նրա տրանսֆերի հարցում պարզություն չկա: Այնպես որ Մխիթարյանը չի խաղում «Մանչեսթերի» կազմում, բայց դեռ Մանչեսթերում է:

Լրահոս
0