Վարչապետ. «Մասնավոր ներդրողը մտածում է Իրանի հետ սահմանին խոշոր ՀԷԿ–եր կառուցելու մասին»

© Sputnik / Asatur YesayantsСовместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանական կողմը կրկին հետաքրքրություն է դրսևորել Հայաստանի սահմանին ՀԷԿ–ի շինարարության սառեցված նախագծի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Մասնավոր ներդրողը քննարկում է Հայաստանի և Իրանի սահմանին խոշոր ՀԷԿ-եր կառուցելու նախագիծը։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին։

«Նախագիծը քննարկել են, բայց չեն գործարկել, բայց ներդրողի հայտնվելուց հետո իրանական կողմը սկսել է կրկին հետաքրքրվել»,- ասաց Կարապետյանը։

2012թ-ի նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Մեղրու ՀԷԿ-ի հիմնարկեքին, բայց շինարարությունն առայժմ չի սկսվել։

Հայաստանի ու Իրանի սահմանին բացվեց «Մեղրի» ազատ առտրի գոտին - Sputnik Արմենիա
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին` բիզնեսի զարգացման նոր հարթակ. տեսանյութ

Նախագծի համաձայն` նախատեսվում է Արաքս գետի վրա երկու ՀԷԿ կառուցել. դրանցից մեկը` Հայաստանում, մյուսը` Իրանում։ Մեղրու ՀԷԿ-ը պետք է դառնա կասկադի գլխավոր հանգույցը և արտադրի տարեկան 180 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Հինգ տարի առաջ նախագծի արժեքը գնահատվել է 300 մլն դոլար։

Ինչ վերաբերում է հայ-իրանական մեկ այլ խոշոր նախագծին` (նույնպես «թղթային») երկաթուղուն, վարչապետը պատասխանեց, որ դրա նպատակահարմարության համար պետք է պարզել, թե կարող է այն ներգրավել բավական բեռներ, այդ թվում` տարանցիկ։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը երկաթուղու կառուցման համար ներդրումների մասին հուշագիրը ստորագրել է դեռ 2013թ-ին Դուբայի «Ռասիա ՖԶԵ» ներդրումային ընկերության հետ։ Նախագծի արժեքը գնահատվել է 3.2 միլիարդ դոլար։

Լրահոս
0