00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Վրաստանում. ինչո՞ւ է Գումբուրդոյում կրկին իրարանցում առաջացել

© FB/ HayartunОткрытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия
Открытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գումբուրդո հայաբնակ գյուղը կրկին հայտնվել է հայկական ու վրացական ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ պատճառը ոչ թե խաչքարի տեղադրման շուրջ առաջացած վեճն է, այլ հայկական նոր դպրոցի բացումը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական դպրոցի բացումը (Սամցխե-Ջավախքում) չի զարմացրել հայաբնակ Գումբուրդոյի բնակիչներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը։

Եռահարկ ու հարմարավետ դպրոցը, որ 1700 քառակուսի մետր տարածք ունի, կահավորված է ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, լողավազանով, մարզասրահով ու ֆուտբոլի դաշտով, բացվել է հունվարի 16-ին։

«Գումբուրդոյում հայկական դպրոց միշտ էլ եղել է, բայց հինն արդեն անմխիթար վիճակում էր։ Գյուղի նախկին բնակիչ Շուշիկ Մղդեսյանի օգնությամբ երեխաները հիմա ունեն նոր, հարմարավետ դպրոց` բոլոր հարմարություններով», — ասաց Հունանյանը։

Նրա խոսքով` դպրոցում ուսուցումը հայերեն կլինի, բայց մինչ այդ պետք է լուծել ամենամեծ խնդիրները` որակյալ մասնագետներին գյուղ բերելն ու վրացերենի մակարդակը բարձրացնելը։

Այդ հարցում գյուղացիներին խոստացել է օգնել Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին։

© FB/ HayartunԳումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը - Sputnik Արմենիա
1/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
© FB/ HayartunԳումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը - Sputnik Արմենիա
2/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
© FB/ HayartunԳումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը - Sputnik Արմենիա
3/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
© FB/ HayartunԳումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը - Sputnik Արմենիա
4/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
© FB/ HayartunԳումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը - Sputnik Արմենիա
5/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
© FB/ HayartunОткрытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия
Открытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия - Sputnik Արմենիա
6/6
Открытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия
1/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
2/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
3/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
4/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
5/6
Գումբուրդոյում հայկական դպրոցի բացման արարողությունը
6/6
Открытие армянской школы в селе Гумбурдо. Самцхе-Джавахетия, Грузия

Դպրոցի բացումը կարևորում է նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։ Դպրոցը կարող է ամբողջովին լուծել ավելի քան երեք հազար հայերով բնակեցված գյուղի կրթական հարցերը։

«Հայերը Գումբուրդոյում հիմնվել են 1928 թվականից, ստեղծել ու բացել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նաև դպրոց են հիմնել։ Նոր դպրոցում աշխատանքներն ավարտվել էին այս տարվա օգոստոսին», — ասաց Խաչատրյանը։

Բարերար Շուշիկ Մղդեսյանի օգնությունն աննկատ չի մնացել. ՀՀ սփյուռքի նախարարությունը նրան ոսկե մեդալ է շնորհել, իսկ ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանն ու շինարար Միսակ Կուրղինյանը արծաթե մեդալներ են ստացել։

Վերջերս Գումբուրդո գյուղը Հայաստանի ու Վրաստանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել գյուղացիների ու երկրի ոստիկանների բախման պատճառով։

Храм Джухтак, Дилижан. Армения - Sputnik Արմենիա
«Դրսի» հայերին ուզում են ներքաշել սկանդալի մեջ. «Խաչակրաց արշավանք» դեպի Գումբուրդո

Նախորդ տարվա սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո գյուղի հայ բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի հետևանքով բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգբերիշվիլին։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը կասկածներ չունի Գումբուրդոյում գտնվող եկեղեցու հարցում։ XV դարից ի վեր հայերն աղոթում ու արարողություններ են անցկացնում Սուրբ Համբարձում եկեղեցում։ Այդ ժամանակի ի վեր եկեղեցու բակում նաև հայկական գերեզմանատուն կա։

Հիշեցնենք` ավելի վաղ Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել էր համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավորապես 3 տարի անց, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում, և կկանգնեցվի խաչքար։

Լրահոս
0