00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենոն իսկական «զինագործ» կդառնա, կամ ի՞նչ կտա Մխիթարյանին Մոուրինյոյի «ավտոբուսից» իջնելը

© AFP 2024 / Paul ELLISГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենրիխ Մխիթարյանը դառնալու է այն ֆուտբոլիստներից մեկը, որ փոխելու է լոնդոնյան թիմի խաղը։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Հունվարի 17-ի երեկոյան բրիտանական պարբերականները սկսեցին տեղեկություններ հաղորդել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անձնական պայմանագիրը համաձայնեցրել է Լոնդոնի «Արսենալի» հետ և առաջիկա չորս տարին անցկացնելու է «զինագործների» կազմում:

Հաշվի առնելով, թե ինչքան խաղաժամանակ էր ստանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում` կարող ենք ուրախանալ, քանի որ «Արսենալում» հայ ֆուտբոլիստին սպասում են անհամբերությամբ, և, բնականաբար, նա արդեն իսկ համարվում է թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Уэйн Руни, Жозе Моуринью и Генрих Мхитарян во время тренировки (10 мая 2017). Манчестер, Англия - Sputnik Արմենիա
Հենոն գնաց «Արսենալ». պայմանագրի մանրամասներն արդեն հայտնի են

Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան, բայց հայ կիսապաշտպանի անունը վերջին երկու շաբաթվա ընթացքում այնքան է քննարկվել լրատվամիջոցներում, որ բոլորն են սպասում տրանսֆերի իրականացմանը: Արդեն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Մխիթարյանը կրելու է «Արսենալի» մարզաշապիկը: Եվ անկեղծ լինենք` սա Հենրիխի համար ներկայիս իրավիճակում շատ լավ տարբերակ է:

Մի քանի օր նշվում էր, որ Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» կայացած է, մնում է, որ հակառակ ուղղությամբ Մխիթարյանի տեղափոխությանը համաձայնություն տա հայ ֆուտբոլիստը: Խնդիրն անձնական աշխատավարձի հետ էր կապված, ու հիմա ոչ պաշտոնական տեղեկություններով` «Արսենալում» այն համարյա հավասար է լինելու «Մանչեսթեր Յունայթեդում» ստացած գումարին:

Ժամանակին Արսեն Վենգերը, Հենրիխին համարելով լավ ֆուտբոլիստ, իր թիմում չէր տեսնում: Ժամանակը փոխեց ֆրանսիացի մարզչի հայացքները: «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն բաժանվում է երկու ֆուտբոլիստներից. հեռանում են Ալեքսիս Սանչեսն ու Թեո Ուոլքոթը: Իսկ «զինագործները» լուրջ խնդիրներ ունեն լուծելու Պրեմիեր լիգայում: «Արսենալը» հիմա աղյուսակում ընթանում է վեցերորդ տեղում և երրորդ ու չորրորդ տեղերում ընթացող «Լիվերպուլին» ու «Չելսիին» զիջում է ութ միավորով:

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
Մխիթարյանը լավագույններից մեկն է ԱՊԼ–ում, նա պետք է «Արսենալին». ֆուտբոլային փորձագետ

Ցանկալի քառյակում հայտնվելու համար թիմին միայն արդյունք է հարկավոր, ընդ որում` արդեն առանց սայթաքումների ու պարտությունների: Հենրիխ Մխիթարյանը դառնալու է այն ֆուտբոլիստներից մեկը, որ փոխելու է լոնդոնյան թիմի խաղը կամ, ավելի ճիշտ, բարձրացնելու է արդյունավետությունը: «Արսենալը» միշտ էլ ցուցադրել է գեղեցիկ ու կոմբինացիոն ոճի ֆուտբոլ: Բայց հարձակման ու պաշտպանության գծի ՕԳԳ-ն չի գոհացնում ո՛չ մարզիչներին, ո՛չ էլ երկրպագուներին:

Տեղին է նշել, որ «Արսենալը» ձգտում է իր նորեկների թվում տեսնել ոչ միայն Մխիթարյանին, այլ նաև հարձակվողներ Ֆելիպե Մալկոնին «Բորդոյից» ու Պիեր Էմերիկ Օբամեյանգին «Բորուսիայից»: Գաբոնցի հարձակվողի տրանսֆերի վրա արդեն մեծ ուշադրություն ու ուժեր են կենտրոնացվել: Եթե Վենգերին հաջողվի իր թիմի կազմում միացնել Մխիթարյանին ու Օբամեյանգին, ապա այս զույգը պարզապես կարող է վերհիշել իր համագործակցությունը` այն պարզապես տեղափոխելով գերմանական մարզադաշտերից Անգլիա:

Ամեն դեպքում, եթե վերհիշենք Մխիթարյանի խաղը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, ապա հիացմունք վերապրելով պետք է ընդգծենք նաև, որ խաղաոճով «Բորուսիան» ու «Արսենալը» շատ ընդհանրություններ ունեն: Այսինքն Մխիթարյանը կարող է (և հավատում եմ, որ այդպես էլ լինելու է) Ժոզե Մոուրինյոյի «ավտոբուսից» կիջնի ու կհետևի մարզչական այն ցուցումներին, որոնք հոգեհարազատ են իրեն:

Չնայած պորտուգալացու նման խաղաոճը բավարարում է մանչեսթերյան թիմի ղեկավարներին, որոնք նոր պայմանագիր են կնքելու Մոուրինյոյի հետ` երկարացնելով նրա գործունեությունը «Յունայթեդում»: Սա առավել քան լուրջ պատճառ է հայ ֆուտբոլիստին Մանչեսթերից հեռանալու, իր բարձրակարգ խաղով «Արսենալի» արդյունքներին նպաստելու ու շատերին շատ բան ապացուցելու համար:

Լրահոս
0