00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Փայլանը Դինք չէ, կամ ինչի՞ համար են Թուրքիայում հայի սպանել

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан в Ереване
Гаро Пайлан в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ոմանք անվանում են երկրորդ Հրանտ Դինք, սակայն դա ճիշտ չէ, համոզված է թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Երկու թուրքահայերի` պատգամավոր Կարո Փայլանի և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ուղիներն արմատապես տարբեր են, այդ պատճառով Փայլանը Դինք չէ, Դինքն էլ Փայլան չէ, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլանը ցուցմունք է տվել թուրք դատախազներին. «Թուրքիան Հրանտ Դինքի իրականությունն է»

Հայկական և թուրքական փորձագիտական հանրությունը բազմաթիվ անգամ զուգահեռներ է անցկացրել Փայլանի և 11 տարի առաջ սպանված Դինքի միջև։ Ոմանք նշում են Կարոյի և Դինքի ուղղամտությունը, ինչի համար էլ շատերը նրանց նմանեցնում են, բացի այդ, նրանց միավորում է նաև անարդարության և թուրքական կառավարման բռնակալության դեմ ակտիվ պայքարը։

«Դինքի և Փայլանի պայքարի ուղիները չափազանց տարբեր են։ Դինքը «փուշ» էր ժամանակակից Թուրքիայի համար։ Նրան սպանել են ոչ այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բարձրագոչ հայտարարություններ էր անում, որովհետև նա միշտ էլ կողմ էր փափուկ քաղաքականությանն ու երկխոսությանը», — ասաց Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով` Փայլանը, հակառակը, շեշտը դնում է հայկական հարցի վրա։ Թուրք պատգամավորը բազմիցս ելույթ է ունեցել Մեջլիսում թուրքական իշխանության հասցեին խիստ քննադատությամբ և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով։ Իսկ Դինքն աշխատել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

«Դինքի ձայնը շատ բարձր էր հնչում թուրք հասարակության շրջանում, սրում էր իրավիճակը նաև այն փաստը, որ նա էթնիկ հայ էր», — ասաց Լոքմագյոզյանը։

Թուրքագետը համոզված է, որ Դինքին հաջողվել է Թուրքիան փոխել, սակայն այսպես կոչված բարեփոխումները գոյատևեցին մինչև Էրդողանի իշխանության գալը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Հետագայում պարզվել է, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչ մի կերպ չեն խոչընդոտել չարագործին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գործը քննելիս Թուրքիայի իշխանությանը մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի իրավունքները խախտելու մեջ, մասնավորապես, կյանքի իրավունքի և ազատ խոսքի իրավունքի` ստիպելով սպանվածի ընտանիքին 133 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում։

Լրահոս
0