00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ համար են եզդիները շնորհակալ հայերին, և ինչո՞ւ է Հայաստանը նրանց հայրենի տունը

© Sputnik / Dmitriy PisarenkoДень памяти жертв массовой резни езидов в иракской Шангале
День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եզդիները, ինչպես և հայերը, սփռված են աշխարհով մեկ, բայց նրանք իրենց առավել հարմարավետ են զգում Հայաստանում, կարծում է Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Եզդիները հայ ժողովրդին ու Հայաստանին երախտապարտ են ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլև մեր երկրում առանց ճնշումների ապրելու համար։ Այս մասին ասաց Արարատի մարզի եզդիների համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը։

День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Եզդիները երախտապարտ են հայերին

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

2014թ.-ի օգոստոսի 3-ին Իրաքի Սինջար քաղաքի վրա հարձակումներ էին իրականացվել, որոնց զոհ էին դարձել շուրջ 800 եզդի, ևս 5000 կանանց ու աղջիկների առևանգել և ստրկության ու սեռական շահագործման էին ենթարկել

Օրինագծի հեղինակների նշած այս հանցագործությունները համապատասխանում են «ցեղասպանություն» եզրույթին և համադրելի են այն հանցագործություններին, որոնք 1915 թվականին իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ։

«Մենք հայերի նման սփռված ենք ամբողջ աշխարհով։ Սակայն մեզ առավել հարմարավետ ենք զգում Հայաստանում։ Մեզ այստեղ երբեք չեն ճնշել։ Եզդիները հայերի հետ կողք կողքի ապրում են, աշխատում ու սովորում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սլոյանը։

Եթե երկրում աշխատանք չկա, ապա չկա բոլորի համար, այլ ոչ թե միայն եզդիների, հանդուրժողականության օրինակ է բերում Սլոյանը։ Աշխատանքի տեղավորման հարցն իսկապես ցավոտ թեմա է Հայաստանի համար, այդ պատճառով երիտասարդությունը հարմար առիթի դեպքում գերադասում է աշխատանք փնտրել արտերկրում։ Նրանք, ովքեր մնում են, հիմնականում ներգրավված են առևտրի ոլորտում։

«Մենք որևէ այլ ժողովրդի հետ այս աստիճան մտերիմ չենք։ Մեզ ոչ միայն արտաքին նմանություններն ու մտածելակերպն է միավորում, այլև պատմությունը», — ասաց Սլոյանը։

Սլոյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Նա Վանի եզդիների սերունդներից է, որոնք փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունից։

Ավելի քան մեկ դար է` եզդիներն ապրում են Հայաստանում։ Ոմանք տեղափոխվել են 1894-1896 թվականներին Թուրքիայում իրականացված ջարդերի ժամանակ, մյուսները հայերի հետ գաղթել են 1915 թվականին։

Այսօր Հայաստանում ապրող եզդիների թիվը հասնում է 35000-ի։ Մոսկվաբնակ հայտնի գործարար Միրզա Սլոյանի աջակցությամբ հայկական Ակնալիճ գյուղում կառուցվում է Quba Mere Diwane վանքը։

Լրահոս
0