Սերժ Սարգսյանի եղբայրը կզբաղվի Մատենադարանով

© Photo : official site of the President of RA / Левон Саргсян
Левон Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Սարգսյանն ընտրվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր՝ հունվարի 19-ին, կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Սարգսյանը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

Նա «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահն է, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Մատենադարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաձայն քվեարկությամբ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը:

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը:

Լրահոս
0