Հայկական ռաբիսը` ֆրանսիացի աստղի կատարմամբ. Maître Gims–ը Եվրոպային կստիպի «դողդողալ». տեսանյութ

© AFP 2020 / FETHI BELAIDМэтр Гимс
Мэтр Гимс - Sputnik Արմենիա
Սոցիալական կայքերը «պայթեցրել» է «Մի գնա» հայտնի երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը կատարում է ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS)։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. «Սև գոտի» նոր ալբոմը թողարկելուց ու մեծ շրջագայությունից առաջ (կավարտվի 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայանալիք համերգով) երգիչ Մետր Գիմսը նոր սինգլ է թողարկել, որը խոստանում է իսկական «ռումբ» դառնալ։ Այս մասին հայտնում է chartsinfrance.net կայքը։

Ռեփերը ներկայացրել է Ֆրանսիայում ոչ հայտնի երգի ռեմիքսը։ 2017 թվականին այդ երգը պարզապես «պայթեցրել» է Մերձավոր Արևելքը, գրում է հոդվածի հեղինակը։

«Արտակ Արամյանի հեղինակած երգը իսկական սենսացիա առաջացրեց նախ Հայաստանում, իսկ հետո առաջինը դարձավ Թուրքիայում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, Եգիպտոսում ու Մարոկկոյում։ Մետր Գիմսը որոշել է ձայնագրել աղմկահարույց երգի սեփական տարբերակը, որպեսզի ստիպի Եվրոպային դողդողալ», — գրում է պարբերականը և ավելացնում, որ ազդեցությունն ավելացնելու համար Նյու Յորքում տեսահոլովակ է նկարահանվել։

Դե ինչ, ամենայն հավանականությամբ, մեզ իսկական «ռումբ» է սպասում, եզրահանգում է պարբերականը։

Գիմսը ձայնագրել է Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։ Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ իր Sexion d"Assaut խումբը բեմ է վերադառնում։ Նա որոշել է վերադարձը նշանավորել հայկական հայտնի երգի ռեմիքս տարբերակով։

Նոր տեսահոլովակը հրապարակվել է Գիմսի YouTube-յան ալիքում։ Մի քանի ժամվա ընթացքում տեսահոլովակն արդեն ավելի քան 484 հազար դիտում է հավաքել ու ավելի քան 31 հազար «հավանության» արժանացել։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала