Նոր Զելանդիայի վարչապետն առաջնեկի է սպասում

© AFP 2023 / DIEGO OPATOWSKI / Премьер-министр Новой Зеландии Джасинда Ардерн
Премьер-министр Новой Зеландии Джасинда Ардерн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
37 տարեկան վարչապետն ու նրա ընտրյալ Կլարկը ոգևորված են, քանի որ հունիսին նրանց «երկու հոգանոց թիմը կհամալրվի ևս մեկ անդամով»։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ուրբաթ հաղորդել է, որ երեխայի է սպասում։ Փոքրիկը կծնվի հունիսին, գրել է նա Facebook-ի իր էջում։

«Ես և Կլարկը (Արդերնի կողակիցը` ձկնորսության մասին հայտնի հեռուստահաղորդման հաղորդավար Կլարկ Գեյֆորդը, խմբ.) շատ ուրախ ենք, որ հունիսին մեր երկու հոգանոց թիմը կհամալրվի ևս մեկ անդամով», — գրել է 37-ամյա Արդերնը։

Ինչպես հաղորդում է New Zealand Herald թերթը, Արդերնի խնդրանքով երեխայի ծնվելուց հետո վարչապետի պարտականությունները վեց շաբաթով կկատարի նրա տեղակալ Ուինսթոն Պիտերսը։

Լրահոս
0