Լարվածություն շփման գծում. հակառակորդն անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ

© Sputnik / STR /  / Անցնել մեդիապահոցБеспилотник. Архивное фото
Беспилотник. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չունի:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից:

 

Լրահոս
0