00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հային «ոչ ոքի» կարգավիճակում է պահում Վրաստանում խողովակաշարերի պաշտպանության հարցերով բաժինը

© Sputnik / Besik PapiaАхалцихе, Самцхе-Джавахетия
Ахалцихе, Самцхе-Джавахетия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնացական Չախալյանը օգնության ակնկալիքով դիմել է Սամցխե-Ջավախքում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների գրասենյակ։ Համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո կսկսվի գործի հետաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան։ Ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարի պաշտպանության կառույցի Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները չորս ամիս առաջ ստուգման պատրվակով առգրավել են Սամցխե-Ջավախքում գտնվող Մոդեկամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանի հայկական ու վրացական անձնագրերը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ջավախքի Jnews.ge տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Ռիմա Ղարիբյանը։

«Մնացականը հատել է ռուս-վրացական սահմանը հայկական անձնագրով և նույն անձնագրով Վրաստանից Հայաստան է մեկնել։ Սակայն Հայաստանից Վրաստան մուտք գործելիս նա սահմանապահներին վրացական անձնագիր է ներկայացրել», — պատմեց Ղարիբյանը։

Նրա խոսքով` այն ժամանակ սահմանին Չախալյանի նկատմամբ ոչ մի բողոք չի ներկայացվել, և անձնագիրը չի առգրավվել։ Մնացականի անձնագիրը վերցրել են Բակուրիանիում Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցներն այն բանից հետո, երբ նկատել են, որ հայկական անձնագրում Վրաստանից ելքի հավաստման կնիք է դրված, իսկ վրացականում` մուտքի։ Անձնագրերը առգրավվել են չորս ամիս առաջ ստուգման նպատակով։

Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Նոր կրքեր Ջավախքում. հայերն ուզում են վերադարձնել իրենց հոգևոր առաջնորդին

Վրաստանում քաղաքացիությունից ու վրացական անձնագրից զրկում են, երբ պարզում են, որ տվյալ անձը նաև այլ երկրի անձնագիր ունի, քանի որ Վրաստանի սահմանադրությունը արգելում է երկքաղաքացիությունը։

«Սակայն դրանով պետք է զբաղվի երկրի արդարադատության նախարարության համապատասխան բաժինը, այլ ոչ թե ռազմավարական նշանակության խողովակաշարի պաշտպանության բաժինը»,- մեկնաբանեց Ղարիբյանը։

Մնացականը օգնության ակնկալիքով դիմել է Սամցխե-Ջավախքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
«Մենք դեռ հետաքննություն չենք սկսել։ Առայժմ նրան իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրել և դատախազությունից փաստաթղթերին ենք սպասում: Երբ փաստաթղթերը տրամադրվեն, գործը կսկսենք», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Սամցխե-Ջավախքում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, իրավաբան Սալոմե Կուջանիշվիլին։
Ըստ նրա` սա առաջին նախադեպն է Սամցխե- Ջավախքում։ Դեպքի մանրամասները պարզելու համար գործին միջամտել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։

«Դեսպանատունն անում է ամեն բան, որպեսզի Չախալյանին հնարավորինս արագ վերադարձնեն Հայաստանի անձնագիրը», — ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան Facebook-յան պաշտոնական էջում։

Պաշտոնական տվյալներով` վերջին վեց տարիների ընթացքում երկքաղաքացիության պատճառով 30 հազար քաղաքացի է զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Նրանց 80%-ն ազգությամբ հայ են։ Վրաստանի քաղաքացիները երկրորդ անձնագրի առկայության պատճառով այլևս այդ երկրի քաղաքացիությունից չեն զրկվի 2018 թվականի ապրիլից, երբ ուժի մեջ կմտնի վրացական նոր սահմանադրությունը:

Լրահոս
0