00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շնորհակալություն իմ առջև դռներ փակողներին. Նազենին մեկնել է ԱՄՆ ու նամակ գրել Հայաստանին

Բաժանորդագրվել
Հայտնի հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ԱՄՆ–ից «շնորհակալական» նամակ է հղել Հայաստանին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Կուզեի, որ մենք ապրեինք առանց հարևանի «սխալ» փռած լվացքի մեջ խորանալու, առանց մյուս հարևանի կամ չգիտեմ ում քրոջ աղջկա ստացած ծաղիկների, տղայի ընկերների, պուլպուլակի քարի, նախարարի սիրուն կամ գեշի, ինչ-որ մեկի երկար ու կարճ փեշի ու նման տախտակ բաների մեջ խորանալու, գրել է հայտնի դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Բայց սա «ուղերձի» վերջին հատվածն է։ Սկիզբը Հայաստանին ուղղված «շնորհակալությունների» երկարատև շարան է։

Дизайнер Ульяна Сергеенко на Красной дорожке премьеры фильма Романа Полански Венера в мехах (Venus in Fur) 66-го Каннского кинофестиваля. - Sputnik Արմենիա
Դուստրս կիսով չափ հայ է. Ուլյանա Սերգեյենկոն` Քեմփբլի հետ ունեցած «ռասիստական» սկանդալի մասին

«Ես էնքան շնորհակալ եմ իմ Երկրին։ Որովհետև մեր անտանելի երթևեկության մեջ սովորած լինելով վարել մեքենա, ես հեշտությամբ վարում էի ոչ միայն Վրաստանում(ահավոր են էնտեղ), այլև, լինելով հերթական տուրիստ, հանգիստ վարում եմ ու կողմնորոշվում այլ քաղաքներում, մանավանդ՝ Լոս Անջելեսում, կախում չունենալով որևէ մեկից։ Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև ռուսերենի ու անգլերենի(ֆրանսերենի կամ գերմաներենի) հավասարազոր իմացությունը՝ ինձ շատ են օգնել և օգնում կյանքում, աշխարհաճանաչողության հարցում»,- գրել է նա։

Նազենին նշել է, որ իր տարիներին մասնագիտական գրականությունը միայն ռուսերեն էր, հիմա՝ անգլերեն, ուստի այլընտրանք չունենալու արդյունքում խորացրել է լեզուների իմացությունը՝ ամրացնելով կապն աշխարհի հետ։

«Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև անընդհատ անհարմար կացության մեջ դնելով իր քաղաքացուն, նա սովորեցնում է մտածել, գործել ամեն վայրկյան ու չհանգստանալ, թե արդեն հասել ես ինչ- որ բանի։ Ես շնորհակալ եմ իմ Երկրի քաղաքացուն՝ հանդիսատեսին, ով հաճախ իր անշնորհակալությամբ դրդում է քեզ անել ավելին, քան նույնիսկ կարող էիր պատկերացնել, հետևաբար՝ ԱՃԵԼՈՒ պարարտ հող ստեղծելով։ Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ, իսկ փակուղուց դուրս գալու ուղին գտած մարդն էլ երբեք չի խեղճանա, մանրանա ու չարանա»,- նշել է նա։

Հովհաննիսյանը գրառման վերջում ընդգծել է, որ իր «մտքերն, ինչպես միշտ, կարող են չհամընկնել մեծամասնության մտքերի կամ «ապրած»-ի հետ»։

Լրահոս
0