00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնի` Թեհրանի դեմ ուղղված «խաչակրաց արշավանքում» Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է

© AFP 2024 / Hamed Malekpour / Tasnim NewsСторонники правящего режима скандируют в поддержку правительства в Тегеране, Иран.
Сторонники правящего режима скандируют в поддержку правительства в Тегеране, Иран. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցից հայ օգտատերերը սոցիալական կայքերում համատարած մեջբերում էին ԵԽԽՎ–ի նրա ելույթը։ Սակայն Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը կարծում է, որ հասարակության ուշադրությունից դուրս է մնացել մեկ, ոչ ավելի պակաս կարևոր հարց, որին ՀՀ նախագահն անդրադարձել է L'Express–ի հետ հարցազրույցի ընթացքում։

Հայաստանի դիրքորոշումը չպետք է անտեսեն նույնիսկ տարածաշրջանային կամ համաշխարհային գերտերությունները

L'Express ֆրանսիական պարբերականի հետ հարցազրույցում նախագահ Սարգսյանը խոսել է համաշխարհային քաղաքական ասպարեզում փորձաքար է  դարձած իրանական միջուկային գործարքին Հայաստանի վերաբերմունքից։

Իհարկե, ֆրանսիացի լրագրողի ուղղած հարցն այդքան պարզ չէր։ Քանի որ, հայտնի է, որ Ֆրանսիան տվյալ դեպքում ԱՄՆ–ի ընդդիմադիրն է։ Իսկ ԱՄՆ–ն փորձում է համոզել համաշխարհային գերտերություններին (Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միանալ  իրեն` մեր հարավային հարևանի դեմ յուրօրինակ «խաչակրաց արշավանքում»։

Рабочий визит президента РФ В. Путина в Иран - Sputnik Արմենիա
Չհայտարարված պատերազմ. հայերը Թուրքիային դուրս մղելու հարցում կարող են օգնել Ռուսաստանին ու Իրանին

Մի կողմից հասկանալի է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում առանձնապես չի ազդում ձևավորվող դաշինքների ուժերի վրա. այնտեղ քաղաքական «գերծանր քաշայիներն» են գործում` Ռուսաստանը, Ամերիկան, Եվրամիության երկրները։ Սակայն պետք չէ մոռանալ, որ խոսքն այնպիսի գերզգայուն տարածաշրջանի մասին է, ինչպիսինն է Հարավային Կովկասը, որտեղ էլ ազդեցության գոտիներ ստեղծելու համար պայքարում են այդ գերտերությունները։

Այս տեսակետից Հայաստանի` որպես տարածաշրջանային խաղացողներից մեկի  դիրքորոշումը կարող  է անտեսել երևի միայն  Ամերիկան, որը երկրագնդի հակառակ ծայրում է, սակայն դա չեն կարող իրենց թույլ տալ եվրոպական երկրներն ու Ռուսաստանը։

Ու հատկապես չի կարելի Հայասպանին անտեսել` հաշվի առնելով Իրանի հետ կապված ոչ միայն քաղաքական, այն նաև տնտեսական շահերը։

Հայաստանի և Իրանի բազմակողմանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները

Հայաստանի ու Իրանի հարաբերությունների քաղաքական ենթատեքստն ավելի քան թափանցիկ է, տրամաբանական ու հասկանալի։ Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ մեր հարավային հարևանն առնվազն հակակշիռ է  Թուրքիային, որն արդեն 30 տարի  շարունակ չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Բավական չէ դիվանագիտական հարաբերություն չի պահպանում,  նույնիսկ հրաժարվում է ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններից։

Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիք-Շահնազարյան. «Նախագահը զգուշացրել է եվրապատգամավորներին»

Դիվանագիտության մեջ արդեն մեկնարկած քաղաքական գործընթացի կեսից նոր պայմանների առաջադրելն ինքն իրենով անթույլատրելի է։ Էլ ինչ ասես, երբ ի սկզբանե պայմանն էր դրվել` նախնական պայմանների բացարձակ բացակայության մասին։ Սակայն հիմա խոսքը միջազգային քաղաքական ասպարեզում Անկարայի այդ խայտառակության մասին չէ։

Այժմ խոսքն այն մասին է, որ տարածաշրջանումը Իրանը Թուրքիայի հակակշռին է։ Դա կարևոր է նաև արցախյան հիմնախնդրի համատեքստում, որում Թուրքիան ամեն կերպ աջակցում է  Ադրբեջանին։

Առավել արժեքավոր է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը, որը կարողացել է այս տարիների ընթացքում չեզոք մնալ, թեև Բաքում անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ղարաբաղյան խնդրին կրոնական երանգ տա։ Դա, ի դեպ, L'Express–ի հետ հարցազրույցում ՀՀ նախագահը հատուկ ընդգծեց։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Իրանի տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ արժե մի քանի գործոն հիշատակել։ Առաջին հերթին` լոգիստական բաղադրիչը, որի միջոցով Հայաստանը հույս ունի դուրս գալ 30 տարի տևող տրանսպորտային շրջափակումից, որը արևմուտքից ու արևելքից պահում են երկու թյուրքական պետությունները` Թուրքիան ու Ադրբեջանը։

Հետո անհրաժեշտ է հիշատակել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները։ Դրանցից ելնելով` կարելի է կանխատեսել Իրանի և Ռուսաստանի և, ընդհանրապես, ԵԱՏՄ–ի հետ սերտ կապերի հաստատումը, որն իր հերթին ձեռնտու է Հայաստանի համար։ Քանի որ Հարավային Կովկասում հենց Հայաստանն է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամը, որի հետ մերձեցումը նույն Իրանի շահերից է բխում։

Իրանական միջուկայի գործարքի շուրջ Երևանն ու Փարիզը համախոհներ են

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իրանական միջուկային գործարքին, որի վրա այդքան կենտրոնացել է Վաշինգտոնը, ապա այստեղ, ցավոք, Հայաստանը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող օգնել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
«Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը». Ռոհանի

Հարցը միայն այն չէ, որ Հայաստանին ազատ, միջազգային պատժամիջոցների ճնշման տակ չգտնվող Իրանն է հարկավոր։ Հենց այդպիսի հարևանի հետ կապված Երևանը լուրջ տնտեսական մտադրություններ ունի։

Գլոբալ քաղաքականության մեջ քաղաքական ու տնտեսական շահերից բացի գոյություն ունեն նաև ավելի բարդ, տակտիկական ու ռազմավարական կոնստրուկցիաներ։ Կապված են դրանք, օրինակ, այն բանի հետ, որ Ամերիկան անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թուլացնի Իրանի դիրքերը Հարավային Կովկասում  և Մերձավոր Արևելքում` ելնելով բացառապես սեփական շահերից։ Կամ էլ իրենց հիմնական դաշնակիցների` Իսրայելի (Մերձավոր Արևելքում) ու Թուրքիայի (և՛ այնտեղ, և՛ Հարավային Կովկասում) շահերից։

Ընդ որում` Ամերիկայի երկու դաշնակիցն էլ սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ, և այդ փաստը պետք է որ ի սկզբանե թելադրի Երևանի կեցվածքը` և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ քաղաքականության մեջ։

Եթե դրան հավելենք այն, որ ինքը` Եվրամիությունը (հենց նույն Փարիզը, որը Եվրոպայում Երևանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է) հիացած չէ «իրանական միջուկային գործարքի»  վերաբերյալ  Վաշինգտոնի պահանջից, նույնիսկ բացահայտ թելադրանքից, ապա ստացվում է, որ Երևանն այդ հարցում չի կարող երկու կարծիք ունենալ։

Ինչի մասին և հայտնել ՀՀ նախագահը ֆրանսիական լսարանին L'Express–ի հետ հարցազրույցում, ասելով նաև` ֆրանսիացի գործընկեր Մակրոնը համաձայն է, որ Իրանի միջուկային ծրագրի 2015 թվականի համաձայնագիրը բացարձակապես կառուցողական բնույթ է կրում։

Լրահոս
0