Անչափահասների հանցագործությունները Հայաստանում. ինչպե՞ս լուծել փոքրիկ «զեկ»–երի հարցը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել ֆոտոբանկСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Ի՞նչն է երեխաներին դրդում հանցագործության։ Ովքե՞ր են մեղավոր կոտրված ճակատագրերի համար` ծնողնե՞րը, դպրո՞ցը, փողո՞ցը։ Իրավապահ մարմիններն ամեն տարի Հայաստանում հարյուրավոր իրավախախտումներ են արձանագրում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանում անչափահասների հանցագործությունների մակարդակը մի փոքր նվազել է։ Հայաստանի ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ որոշ տվյալներ ներկայացրեց։

Նրա խոսքով` 2016 թվականի 351 դեպքի համեմատ Հայաստանում 2017 թվականին իրավապահ մարմիններն անչափահասների մասնակցությամբ 341 հանցագործության դեպք են գրանցել։ Հանցագործությունների կառուցվածքը ևս փոխվել է. կրճատվել է ծանր հանցագործությունների թիվը։

«2016 թվականին գրանցվել է անչափահասների իրականացրած սպանության 5 դեպք, իսկ 2017 թվականին` ոչ մի։ 2016 թվականին անզգույշ սպանության 1 դեպք է իրականացվել, իսկ 2017 թվականին` զրո», — նշեց Դուրյանը։

Նրա խոսքով` կրճատվել է այն հանցագործությունների թիվը, որոնք կապված են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ. 12 և 10 դեպք` համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին։

Ոստիկանության տվյալներով` 2017 թվականին անչափահասների մասնակցությամբ կողոպուտի 5 դեպք է գրանցվել` 2016 թվականի 7-ի դիմաց։ Անցյալ տարի դեռահասների մասնակցությամբ խարդախության 3 դեպք է բացահայտվել (մեկ դեպքով պակաս)։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք. Արմավիրում 20-ամյա երիտասարդը սեռական բռնություն է կատարել 7–ամյա տղայի նկատմամբ

Բանախոսը հայտնեց, որ անցյալ տարի աճել են խուլիգանության դեպքերը. 2016 թվականի մեկ դեպքի դիմաց գրանցվել է 4 դեպք։

Դուրյանի խոսքով, կրճատվել է նաև իրավախախտումներ կատարած աղջիկների թվաքանակը։ 2016 թվականին նրանց թիվը 34 է եղել, 2017-ին` 28։

2017 թվականի հունվարից դեկտեմբեր ժամանակահատվածում կրճատվել է երեխաների նկատմամբ իրականացված հանցագործությունների թիվը. գրանցված է 190 դեպք (2016-ի 197-ի դիմաց), որոնցից 13-ը` ընտանեկան բռնության դեպք (տարվա ընթացքում ցուցանիշը չի փոխվել)։ Սեռական բռնության են ենթարկվել 71 անչափահաս (2016 թվականին գրանցվել է 80 դեպք)։

Գնդապետ Դուրյանն ընդգծեց, որ անչափահասների հանցագործությունները կանխելու նպատակով տարվա ընթացքում երեխաների հետ տարբեր մասնագետներ են աշխատում` սկսած դպրոցական տեսուչներից մինչև հոգեբաններ։ Գործընթացում ներգրավված են պետական տարբեր կառույցներ` Կրթության և գիտության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և այլն, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններ։

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ երեխայի դաստիարակության հիմնական պատասխանատուներն ընտանիքի անդամներն են. եթե երեխան օրենք է խախտում կամ փողոցում է հայտնվում, միայն ծնողներն են մեղավոր։ Պատճառը ընտանիքում առկա բացասական մթնոլորտն է, ծնողների անգրագիտությունը, աղքատությունն ու ընտանիքի ինստիտուտի կազմալուծումը։ Այս ոլորտներում իրավիճակի բարելավումը միակ միջոցն է անչափահասների հանցագործությունների մակարդակն էապես նվազեցնելու համար, համոզված են փորձագետները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն