00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հիմնախնդրում Ֆրանսիան իր շահերն ունի

© Official site of the President of RAВстреча президента Армении Сержа Саргсяна с президентом Франции Эммануэлем Макроном во время рабочего визита во Францию (23 января 2018). Париж, Франция.
Встреча президента Армении Сержа Саргсяна с президентом Франции Эммануэлем Макроном во время рабочего визита во Францию (23 января 2018). Париж, Франция. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիան կարող է մեծ դերակատարություն ունենալ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մեջ՝ կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ֆրանսիան կարող է վերաստանձնել ղարաբաղյան բանակցությունների գործընթացում իր ակտիվ դերակատարությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ, խնդրի կարգավորումը համարձակ զիջումներ և հստակ գործողություններ է նախատեսում»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հունվարի 23-ին Հայաստանի նախագահի հետ իր հանդիպման որոշ մանրամասներ ներկայացնող ճեպազրույցում:

«Իրականում Ֆրանսիան կարող էր վերադարձնել ղարաբաղյան գործընթացում իր ակտիվ դերակատարությունը՝ հատկապես ամերիկացիների ակտիվության նվազման ֆոնին։ Ֆրանսիան ներուժ ունի, կարող է ավելի աշխույժ լինել։ Այն, որ մինչև այժմ դա չի եղել, լուրջ բացթողում է Փարիզի արտաքին քաղաքականության համար», — ասաց Սկակովը։

Նրա խոսքով` կարոր է, որպեսզի ԵՄ-ի գործողություններն` ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, համաձայնեցված լինեն։

Президенты Франции и Армении Серж Саргсян и Эммануэль Макрон после совместной пресс-конференции в рамках рабочего визита во Францию (23 января 2018). Париж, Франция. - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. Մակրոն

«Դեռ, փառք Աստծո, դա այդպես է։ Կարևոր է հետագայում պահպանել Մոսկվա-Բրյուսել/Փարիզ-Վաշինգտոն համաձայնեցված գործողությունների զարգացումը», — ասաց Սկակովը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նախկինում էլ առանձնանում էր իր դիրքորոշմամբ ։

«Ֆրանսիայի նախորդ նախագահները նույնպես բավականին ակտիվ էին։ Մակրոնը վերջերս է ստանձնել նախագահի լիազորություններն ու առաջին քայլերն է անում ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացում», — ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` նախագահը լուրջ շեշտադրումներ է արել. ներկայացրել է բանակցային գործընթացի տեսլականը։

Սարգսյանը նշել է, որ դա կարևոր ազդակ է. Ֆրանսիան, որը ոչ միայն իրեն է ներկայացնում, այլև Եվրամիության մանդատ ունի, ակտիվանում է բանակցային գործընթացում։ Միաժամանակ ԱՄՆ-ի կողմից այդ հարցում առանձնապես ակտիվություն չի նկատվում։

Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը Փարիզի ուշադրության կենտրոնում է, և Ֆրանսիան այս հարցում իր շահերն ունի։

Предвыборная встреча Э. Макрона с избирателями в Париже - Sputnik Արմենիա
Էմանուել Մակրոն. «Ես մինչև վերջ կգնամ հայերի հետ»

«Մակրոնը հայտնել է, որ տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի տարածումը երկրի հետաքրքրության շրջանակում է, իսկ դա նշանակում է, որ ֆրանսիացիները որոշակի ակտիվություն են դրսևորելու», — ասել է Սարգսյանը։

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հակիրճ բնութագրեց Ֆրանսիայի նախագահին։

«Մակրոնը շատ է խոսում։ Ֆրանսիան փորձում է այդ հարցում որոշակի նախաձեռնություն ցուցաբերել», — ասաց Ռարը։

ՀՀ նախագահ հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն կայուն չէ, ինչը խնդիր է առաջացնում։ Ըստ Մակրոնի` լուծումը բացառապես խաղաղ բանակցություններն են։ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների վերսկսումը դրական տեղաշարժ է, բայց հստակ քայլեր է պահանջում ապագայում։

2018 թվականի հոկտեմբերին Մակրոնը ժամանելու է Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որպեսզի «ֆրանսալեզու քաղաքականությանը նոր խթան տա»։

Լրահոս
0