00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հպում երազանքին. Անգելինայի երջանկության երեք ամիսները

© Sputnik / Aram NersesyanАрмянская участница шоу талантов "Ты – супер!" Ангелина Папикян
Армянская участница шоу талантов Ты – супер! Ангелина Папикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սան Անգելինա Պապիկյանը պատմել է «Ты супер!» նախագծում ապրած երջանիկ պահերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. «Ты супер!» նախագծի մասնակից Անգելինա Պապիկյանը Sputnik Արմենիային պատմել է իր ոչ մանկական երջանկության գաղտնիքի մասին։

«Ты супер!»-ը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից էին։

«Ты супер!» առաջին նախագծում Հայաստանը ներկայացրին Գյումրու և Վանաձորի մանկատան սաներ Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։ Ցավոք, նրանք դուրս մնացին մրցույթի երկրորդ փուլում, բայց հասցրին նվաճել հեռուստադիտողների և սոցցանցի օգտատերերի սրտերը։

© Sputnik / Aram NersesyanԱնգելինա Պապիկյան
Армянская участница шоу талантов Ты – супер! Ангелина Папикян - Sputnik Արմենիա
Անգելինա Պապիկյան

«Ես չէի մտածում, որ Մոսկվայի տարբեր բեմերում ելույթ ունենալու առաջարկ կստանամ։ Առաջին փուլն ինձ համար մի փոքր դժվար էր, միանգամից մեծ բեմում պետք է ելույթ ունենայի։ Այդպիսի պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ, իրոք, դժվար էր շատ», — ասաց Անգելինան։

Այնուամենայնիվ, աշխատանքն իր արդյունքը տվեց, և Անգելինան կարողացավ պատշաճ ելույթ ունենալ։ Խոստովանում է` երկրորդ փուլում նույնպես հեշտ չէր, հատկապես այն երգի պատճառով, որը պետք է կատարեր։

«Բնականաբար տխրեցի, որ այլևս նախագծում չպետք է լինեմ, որ չեմ շփվելու ընկերներիս հետ, որ էլ չեմ աշխատելու նրանց հետ։ Այնուհետև ես երգելու առաջարկ ստացա Կրեմլում։ Շոկային առաջարկ էր։ Բացի այդ, իմացա, որ երգելու եմ Զառայի հետ, որի կողքին ես ինձ շատ փոքր մարդ էի զգում», — պատմում է Անգելինան։

Закрытие конкурса Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին

Նա համոզված է, որ այդքան աշխատելուց հետո հենց Զառայի հետ ելույթն ամենահաջողը եղավ, ինչն էլ նրան ճանաչում բերեց։

«Չէի պատկերացնում, որ կարող եմ հայտնվել Կրեմլում և երգել Զառայի հետ։ Ես նրան շատ եմ սիրում։ Անկախ նման ճանաչում ունենալուց, նա իրեն շատ հասարակ էր պահում` ցույց տալով, որ մյուսների նման սովորական մարդ է։ Նա ինձ խորհուրդ տվեց քրտնաջան աշխատել, եթե ուզում եմ երգչուհի դառնալ», — պատմում է Անգելինան։

Ազատ ժամանակ նախագծի մասնակիցները շփվում էին միմյանց հետ` փորձելով ավելի լավ ճանաչել միմյանց։ Զբաղվում էին նաև պարային համարների և երգի բեմադրմամբ։ Մի քանի անգամ «քաղաք» են դուրս եկել, շրջել Կարմիր Հրապարակով, դելֆինարիում են այցելել։

Անգելինային ամենից շատ տպավորել են ռուսական էստրադայի աստղերի հետ զրույցները։ Նրանք պարբերաբար այցելում էին նախագծի մասնակիցներին, պատմում իրենց կյանքի և ստեղծագործական ուղու մասին։

«Նրանցից շատերը քչից են սկսել և մեծ բարձունքների հասել։ Ես նույնիսկ որոշ ընդհանրություններ հայտնաբերեցի։ Նրանցից ոմանք իրենց կարիերան սկսել են սիրողական մակարդակից։ Ես նույնպես փորձում եմ տեսանյութեր ձայնագրել, տեղադրել սոցցանցերում. գուցե դա մարդկանց դուր գա», — պատմում է Անգելինան։

Աղջիկը մրցույթում հաղթելու հույս չի ունեցել, քանի որ հասկացել է, որ մրցակիցների շարքում ավելի պատրաստված ու երաժշտական առումով կրթված երեխաներ կան։

«Ներսից» իրավիճակը տեսնելով` նա հասկացել է, թե որքան դժվար է բեմ դուրս գալը։

«Հաճելի էր այդ ամենը ներսից տեսնելը` բոլոր մանրուքներով։ Սկսած նրանից, որ երբեմն շատ փորձեր են անում բեմ դուրս գալուց առաջ։ Շատ մանր բաներ կան։ Պարզվում է, որ շատ դժվար է», — ասում է ապագա երգչուհին։

Այսօր Անգելինան կենտրոնացած է հետագա աշխատանքի վրա. չէ՞ որ եթե կա տաղանդ, ապա պետք է զարգացնել։

Անգելինան ասում է, որ մինչ այդ նա նույնիսկ մտածել չէր կարող, որ Կրեմլում երգելու հնարավորություն կունենա։ Նախագծից առաջ նա երգել է միայն իրենց հաստատության փոքրիկ բեմում։

«Ես չէի էլ մտածում, որ ինձ պետք է հրավիրեն, ես պետք է գնամ, պետք է տարբեր աստղերի հետ շփվեմ, տեսնեմ իմ աչքով։ Այնպիսի աստղերի էի տեսնում… Ես երազում էի, որ թեկուզ ուղղակի տեսնեմ, ոչ թե շփվեմ։ Ու մտածում եմ, որ սա ինչ-որ մի լուսավոր կետ էր իմ կյանքում, որ աստված ինձ տվեց, կարողացա թեկուզ մի փոքր ժամանակում ճանաչվել, ուրախանալ, տարբեր մարդկանց ճանաչել, տարբեր ընկերներ ձեռք բերել», — ասում է Անգելինան` ավելացնելով, որ նախագիծն ամրապնդել է նպատակին հասնելու ձգտումը։

Անգելինան սկսել է տարբեր ժանրերի երգեր երգել և հիմա հույս ունի, որ երկրորդ անգամ կմասնակցի «Ձայնը» նախագծի հայաստանյան տարբերակին (առաջին անգամ հիվանդացել է, և չի կարողացել հանդես գալ երկրորդ փուլում) և «X-Ֆակտոր»-ում։ Նա հասկանում է, որ ապագայում ամեն ինչ կախված է լինելու իրենից, սակայն «Ты супер!»-ին մասնակցելը նրա կյանքի ամենահիշվող ժամանակահատվածներից մեկն է մնալու։

«Մի ժամանակաշրջան էր, երբ դու քեզ լրիվ անհոգ էիր զգում, բոլորն ուրախ էին, ամեն ինչ քո սրտով էր, քո ցանկությամբ։ Ու ամենակարևորն այն էր, որ այդ ամեն ինչի մեջ կար քո երազանքը` երգելը», — ասում է Անգելինան։

Աղջիկը խոստովանում է, որ ապագայում կուզեր նորից հանդիպել այն ընկերներին, որոնց ձեռք է բերել նախագծի ժամանակ, և, իհարկե, նոր բեմեր նվաճել։

Լրահոս
0