00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնական Երևան. Նժդեհի հուշարձանը քանդելու կոչերը շահարկումներ են և մարգինալների ծուղակ

© Sputnik / Asatur YesayantsПамятник Гарегину Нжде в Ереване
Памятник Гарегину Нжде в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ-ն հայ ռազմական և պետական գործչի հուշարձանը քանդելու օգտին կազմակերպված ստորագրահավաքն անվանել է երկրի հակառակորդների շահարկումներ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանը քանդելու համար կազմակերպված ստորագրահավաքը, կոչ է արել զգուշանալ այն ծուղակներից, որոնք Հայաստանի համար ստեղծում են հակառակորդները:

Памятник Гарегину Нжде в Ереване - Sputnik Արմենիա
Ի՞նչ կլիներ հայերի հետ, եթե չլիներ Գարեգին Նժդեհը

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մարկովը (հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ) հայտարարել է, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ նկատի ունենալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանը:

«Պարզ է, թե ինչու են այս շահարկումներն արվում։ Պետք չէ ընկնել ծուղակները: Այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են, և այստեղ ավելացնելու կամ պակասեցնելու բան չկա», — այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր հերթին Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հավասարակշիռ է։

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Գարեգին Նժդեհի արձանը Հայաստանի ներքին գործն է։ Դա հավասարակշիռ դիրքորոշում է, այլ ոչ թե Ռուսաստանում այս կամ մարգինալ օղակների լոբբիստական գործունեություն։ Ես չեմ բացառում, որ նրանք նաև ադրբեջանական հետք ունեն», — ասել է Շարմազանովը։

Կլոր սեղանի ընթացքում Մարկովը նաև ասել է, որ Երևանում Նժդեհի արձանը քանդելու հանրագիրը Change.org կայքում ստորագրել է ավելի քան 200 հազար մարդ։

Լրահոս
0