00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը մեկնաբանել է Թուրքիայի ներխուժումը

© GEORGES OURFALIAN / AFPСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողություններին:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանը կողմ է, որ Սիրիայի հյուսիսում առկա խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Մտահոգություն է առաջացնում այն, որ նոր լարվածություն է առաջացել այս տարածաշրջանում, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել քաղաքացիական բնակչության շարքերում: Կան նաև վիրավորներ, որոնց թվում են սիրիահայեր: Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս: ԻՊ-ի և ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարում վերջին շրջանի հաջողությունները հույս էին ներշնչում, որ կարող է իրավիճակը գնալ կայունացման և Սիրիայում խաղաղության հաստատմանը», — ասաց Նալբանդյանը:

Այս կարգի լարվածությունը, նրա խոսքով, կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կայունացման գործընթացի համար:

Նա նշեց, որ հայկական կողմը միշտ կողմ է, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն բանակցային ճանապարհով, պետք է օգտագործվեն այն միջազգային հարթակները, որոնք այս գործընթացում առաջարկվում են։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Թուրքական բանակը Հայաստանի քթի տակ. ինչ է մտքին դրել անկանխատեսելի Անկարան

«Նկատի ունեմ Աստանայի և Ժնևի գործընթացները, Սոչիում մեկնարկում է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որը ևս մի կարևոր միջազգային հարթակ է։ Հույս ունենք, որ այդ ամենը թույլ կտա շարժվել դեպի կայունություն և խաղաղություն», — ասաց Նալբանդյանը։

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսն անցկացվելու է Սոչիում հունվարի 30-ին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն սիրիական հասարակության, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին (որպես դիտորդ), ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային գործընկերների հրավիրել է կոնգրեսին։ Միացյալ ընդդիմության պատվիրակությունը` բանակցությունների գծով սիրիական հանձնաժողովը, հրաժարվել է մասնակցությունից։

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիա է սկսում: Գործողությունը ուղղված է սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զորքը Սիրիայից դուրս կբերի գործողությունների նպատակներին հասնելուց անմիջապես հետո։

Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը` Անկարային մեղադրելով Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։

Լրահոս
0