00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանի հարցազրույցը «Արսենալում». «Ինքներդ կհետևեք իմ խաղին, երբ հայտնվեմ խաղադաշտում»

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մխիթարյանի համար կարևոր չէ, թե նա որ երկրի խաղադաշտում է. նա միշտ շարժվում է։ «Ես ամենուր եմ», – ասում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել, որը երկուշաբթի ձայնագրության տեսքով տեղադրվել է ակումբի պաշտոնական կայքում։ Հենրիխն ունկնդիրներին պատմել է, թե ինչու է միշտ երազել «զինագործ» դառնալ, որ դիրքից է սիրում խաղալ և ինչ կարող են իրենից ակնկալել թիմի երկրպագուները։

Մխիթարյանը խոստովանել է, որ շատ երջանիկ է «Արսենալ» տեղափոխվելու համար։ «Ես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»։ Ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի «Արսենալի» հետ միասին պատմություն կերտեմ», — ասել է կիսապաշտպանը։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Daily Star-ը հայտնել է` երբ է Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս գալու

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ միշտ հավանել է լոնդոնյան ակումբի խաղաոճը, իրեն դուր է եկել, թե ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարել թիմը։ «Վենգերը շատ երիտասարդ մարզիկներ է ունեցել, որոնք նրա ղեկավարությամբ հիանալի խաղացել են։ Եվ, իհարկե, ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին», — պատմել է Մխիթարյանը։

Շարունակելով նոր մարզչի թեման` Հենրիխը խոստովանել է, որ նաև Արսեն Վենգերի պատճառով է ի վերջո որոշել տեղափոխվել «Արսենալ»։ Կիսապաշտպանը պատմել է, որ երկար ժամանակ ծանոթ է Վենգերի հետ և նրան հիանալի մասնագետ է համարում` խստապահանջ, որը ստիպում է խաղացողներին ամբողջությամբ բացահայտել իրենց հնարավորությունները։

««Արսենալ» տեղափոխվելու որոշում կայացնելը բարդ խնդիր չէր։ Յուրաքանչյուրը երազում է խաղալ այդ թիմում», — պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։ Հարցին, թե ինչ սպասելիքներ կարող են ունենալ երկրպագուներն իրենից և իր խաղից, Մխիթարյանը նախընտրել է չպատասխանել. «Դուք ինքներդ կհետևեք իմ խաղին, երբ ես հայտնվեմ խաղադաշտում  «Արսենալի» կազմում»,- ասել է նա։ 

Ինչ վերաբերում է կիսապաշտպանի՝ դաշտում սիրելի դիրքավորմանը, Մխիթարյանը նշել է, որ իր համար կարևոր չէ՝ որտեղ խաղա. «Ես երբեք չեմ կանգնում տեղում, միշտ փորձում եմ շարժվել և թիմի համար տարածություն ապահովել: Ես ամենուր եմ»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
«Արսենալը» վաղուց էր ընկել Հենրիխ Մխիթարյանի հետևից. Արսեն Վենգեր

Մխիթարյանն «Արսենալի» երկրպագուներին խոստացել է ամեն ինչ անել` նրանց ուրախացնելու համար։

— Դու հայտնի ես որպես եվրոպական ֆուտբոլի լավագույն ասիստենտներից մեկը։ Ո՞րն է քո գաղտնիքը, — հարցրել է Մխիթարյանին զրուցավարը։

— Հնարավոր է` դա իմ թիմակիցների շնորհիվ է։ Նրանք միշտ լավ են շարժվել, իսկ ես փորձել եմ նրանց համար տարածություն ապահովել։

Ավելացնենք, որ «Արսենալի» պաշտոնական կայքում նշված է՝ Հենրիխ Մխիթարյանը «Սուոնսիի» հետ հանդիպումից առաջ մասնակցել է «զինագործների»՝ խաղից առաջ անցկացվող մարզումներին. խաղը տեղի կունենա հունվարի 30-ի երեկոյան։ Ամենայն հավանականությամբ հայ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս կգա։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի օր առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ»՝ չիլիացի կիսապաշտպան, «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի հետևանքով։

Լրահոս
0