Թբիլիսիի մետրոյի առաստաղի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել. դեսպանատուն

© Sputnik / Անցնել ֆոտոբանկПотолок обрушился на станции метро в Тбилиси
Потолок обрушился на станции метро в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տուժածների շարքում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանի առաստաղը փլուզվելու հետևանքով էթնիկ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը Facebook–ի իր պաշտոնական էջում։

Станция метро Варкетили - Sputnik Արմենիա
Թբիլիսիի մետրոյում փլվել է առաստաղը, կան տուժածներ. տեսանյութ

««Վարքեթիլի» կայարանի կախովի առաստաղը փլուզվելու հետևանքով տուժածների շարքում չկան էթնիկ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ», – ասվում է հաղորդագրությունում։

Այսօր առավոտյան 11–ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարքեթիլի» կայարանի կախովի առաստաղը փլուզվելու հետևանքով տուժել է 11 մարդ։ Նրանցից երկուսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Մետրոյի կայարանն ամբողջ օրը փակ է։ Պատահարի վայր է ժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա արդեն հայտարարել է, որ առաստաղի փլուզման մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала