00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ հայեր պետք է խուսափեն Բելառուս մեկնելուց. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը

© AFP 2024 / ROSLAN RAHMAN / AFP Интерпол
Интерпол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկակի քաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении - Sputnik Արմենիա
Ինչպես Ռուսաստանն օգնեց ուժեղացնել հայկական բանակը, կամ Անդրկովկասի «Պինդ կաղինը»

Նրա խոսքով` Ռուսաստանի քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով հաճախ են ընկնում տհաճ իրավիճակների մեջ։ Մասնավորապես, դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց Ինտերպոլը փնտրում է։ Հատուկ կարգ են կազմում ռուս-հայկական քաղաքացիությամբ անձինք, որոնք խուսափում են հայկական բանակում ծառայելուց, ինչը ՀՀ-ում քրեական հանցագործություն է համարվում։

Հյուպատոսի խոսքով` երիտասարդները, որոնք չեն մեկնում Հայաստան զինվորական գրքույկ ստանալու, բանակում ծառայելու կամ օրինական կարգով զինվորական ծառայությունից ազատվելու, մեխանիկորեն հայտնվում են հետախուզության բազայում, իսկ հետո Հայաստանը նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարում։

«Շատերը չգիտեն, որ միջազգային կոնվենցիոն իրավունքի հետ կապված` Ռուսաստանի քաղաքացիները, որոնց նկատմամբ երրորդ երկիրը Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել, այսինքն ոչ Ռուսաստանում և Բելառուսում, և ժամանել են Բելառուսի տարածք, կձերբակալվեն իրավապահ մարմինների կողմից», — ասել է Մամոնտովը։

Նա նշել է, որ հետագայում համապատասխան ընթացակարգերից հետո նրանց կարող են հանձնել երրորդ երկրին` արտասահմանյան պետության դատախազության հարցումով։

«Նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական դատախազությունը դադարեցրել է ՌԴ տարածքում ռուսաստանցու նկատմամբ հետապնդումը երրորդ երկրի հարցումով, օտար պետության պահանջներն ուժի մեջ են մնում։ Համապատասխանաբար ռուսաստանցին չի կարող բացառվել Ինտերպոլի ցուցակից և կձերբակալվի Բելառուսում», — ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

Մամոնտովը խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց նկատմամբ այլ երկրների իրավապահ մարմինները կարող են նման պահանջներ ներկայացնել, խուսափել Բելառուս մտնելուց մինչև խնդրի կարգավորումը և Ինտերպոլի ցուցակից դուրս գալը։ Դրանից հետո ավելի լավ է ինչ-որ թուղթ ունենալ, որովհետև այդ տվյալներն այդքան արագ չեն կարող թարմացվել, եզրափակել է Մամոնտովը։

Լրահոս
0