00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Չեղած բաները պարզաբանել ճեմ կարող. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:19
7 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես քեզ սիրում եմ». Լյուդմիլա Սենչինան «հայկական» մատանին պահում էր մինչև վերջին օրը

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցЛюдмила Сенчина
Людмила Сенчина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Լյուդմիլա Սենչինայի և Ստաս Նամինի ամուսնությունը փլուզվեց, երբ Ստասը կնոջ «առաջխաղացումն» իր ձեռքերի մեջ առավ:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ռուս երգչուհի, դերասանուհի Լյուդմիլա Սենչինան մինչև կյանքի վերջին օրերը պահում էր «Ես քեզ սիրում եմ» գրությամբ ամուսնական մատանին, որը նրա համար Հայաստանից պատվիրել էր «Ցվետի» խմբի առաջնորդ Ստաս Նամինը: Այս մասին գրված է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։

Սենչինան Նամինի հետ ծանոթացել է առաջին ամուսնուց բաժանվելուց հետո։ Նրանք հանդիպել են 1980 թվականին Ալեքսանդրա Պախմուտովայի համերգի ժամանակ։ Զրույցի են բռնվել հանդերձարանում, հանրահայտ ու գրավիչ Ստասն առաջարկել է համերգից հետո շրջել ավտոմեքենայով։ Սենչինան համաձայնել է։

«Ստասն անմիջապես մտերիմ դարձավ, մենք կարող էին երկու ընկերուհիների պես մինչև առավոտվա 8-ը զրուցել խոհանոցում։ Առողջ ապրելակերպ ունեինք` առանց ծխախոտի, առանց ոգելից խմիչքների, առանց մսի», — ժամանակին պատմել է Սենչինան։

Լյուդայի և Ստասի հարաբերությունները սկսել են վատանալ, երբ Նամինը ստանձնել է նրա պրոդյուսերությունը։ Ստասը «կառավարել» է նրա կարիերան. կազմել է երգացանկը, հյուրախաղեր է կազմակերպել, ընտրել երաժիշտներին։ Դա սկսել է նյարդայնացնել Սենչինային, և նա Իգոր Տալկովին է հրավիրել երաժշտական ղեկավար աշխատելու։

Стас Намин (Анастас Микоян) - Sputnik Արմենիա
Մի սիրո պատմություն. ինչպես տաքարյուն հայը կործանեց Մոխրոտի հետ ամուսնությունը

Շատերը կարծել են, որ Սենչինան և Տալկովը սիրավեպ ունեն, բայց երգչուհին հերքել է։ Նրանք իսկապես շատ ժամանակ են անցկացրել միասին (նույնիսկ առավոտյան մարմնամարզությամբ են զբաղվել և գիշերը լողացել ծովում), բայց հարաբերությունները պլատոնիկ են եղել։

«Իգորն իմ «ընկերուհին» էր։ Նրա շնորհիվ ես առաջին անգամ լրջորեն սկսեցի զբաղվել սպորտով և 75 կգ-ից հասա 54 կգ-ի։ Մենք բաժանվեցինք, որովհետև նա սիրում էր ինձ», — խոստովանել է Սենչինան։

Տալկովը շուտով հեռացել է և սկսել է մենահամերգներ տալ, այդպես էլ ավարտվել են նրանց հարաբերությունները։ Ստասը շատ է խանդել կնոջը։ Նրանց ամուսնությունը փլուզվել է 90-ականների սկզբին։

«Ստասը շատ խանդոտ էր ինչպես մարդկային, այնպես էլ ստեղծագործական առումով։ Նա շատերին հեռացրեց ինձանից։ Ստասն էր որոշում` ում հետ շփվեմ, ում հետ` ոչ։ Ասում էր` ինչի՞դ են պետք հյուրախաղերը, գումա՞ր է պետք։ Այդ թեմայով էլ վիճում էինք», — ասել է երգչուհին։

Նա խոստովանել է, որ միմյանց չեն դավաճանել, սիրավեպեր չեն ունեցել, պարզապես հարաբերությունները փակուղի են մտել։ Ստասն իր հետաքրքրություններն է ունեցել, Սենչինան` իր։ Նույնիսկ տանը ընդհանուր ոչինչ չեն ունեցել, թեև Նամինը երազել է մեծ տան մասին, որի բակում հսկայական ծառ կլինի, տակն էլ` մեծ սեղան, որի շուրջ նստած կլինեն ամբողջ ընտանիքով, ընկերների հետ, իսկ մոտ 15 երեխաներ կվազվզեն բակում։

Նամինից բաժանվելուց հետո Սենչինան ամուսնացել է իր համերգային տնօրենի` Վլադիմիր Անդրեևի հետ։

Լյուդմիլա Սենչինան մահացել է այս տարվա հունվարի 25-ին։ Նա 68 տարեկան էր։

Լրահոս
0