00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի խորհրդանիշն աչքի փուշ է դարձել. ինչո՞ւ են իրականում ուզում քանդել «Զվարթնոցը»

© GooddaysСтарый терминала международного аэропорта Звартноц
Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր կրկին լուր տարածվեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու են։ Այս անգամ, կարծես թե, սա ընդամենը լուր չէ, այլ «հասարակության քննարկմանը ներկայացված» լիովին նախապատրաստված նախագիծ։ Քննարկել կարելի է մինչև փետրվարի 10–ը, իսկ հետո կառավարությունը որոշում կկայացնի։ Ռուբեն Գյուլմիսարյանը փորձել է գուշակել հասարակության արձագանքը։

Բայց չէ՞ որ դժվար չէ կանխատեսել այդ արձագանքը, և ինչի՞ համար է պետք հասարակության դատին ներկայացնել կեղծիքը։ Միայն այն պատճառով, որ կա՞րգն է այդպիսին։ Որ հետո չասեն` հասարակության հետ չխորհրդակցեցիք։ Չէ՞ որ մեզ մոտ միշտ խորհրդակցում են հասարակության հետ, իսկ հետո անում այնպես, ինչպես որոշված է եղել ամենասկզբից։

Այսպես, արդեն որերորդ անգամ նախանձելի համառությամբ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է քանդել հին շենքը։ Այդ պատմությունն ու վեճերն արդեն մի քանի տարեկան են, և սա առաջին փորձը չէ։ Ուղղակի նախորդ անգամները հասարակության արձագանքը, որն ամրապնդվում էր նման գործողությունների անթույլատրելիության մասին մասնագետների եզրակացություններով, հավանաբար անսպասելիորեն բուռն էր, ինչը շփոթեցրել է նախաձեռնողներին։

Курение сигарет - Sputnik Արմենիա
Ծխախոտային մարտեր Հայաստանում. ո՞ւմ են ձեռնտու նոր սահմանափակումներն ու արգելքները

Բացի այդ, ակնհայտ է, որ իշխանությունը հիանալի հասկանում է այդ շենքի նշանակությունը երկրի համար, այլապես հասարակության ոչ մի բողոք նրան չէր կանգնեցնի։ Մեկուկես տարի առաջ, երբ սկսվել էր մասնակի ապամոնտաժումը, Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Աթբաշյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Հանրային խորհրդի կարծիքն անտեսող՝ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի մասնակի ապամոնտաժման որոշումն ակնհայտորեն հակասում է ՀՀ ռազմական դոկտրինայի դրույթներին, որի համաձայն՝ պետությունը պարտավոր է պահպանել և զարգացնել քաղաքացիական օդանավակայանները ռազմական նշանակության չափանիշներին համապատասխան: Այդ որոշումը վերացնում է շենքի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործումը, ինչը դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին մեր երկրի համար ամենածանր պահին»։

Այստեղ չենք ներկայացնի ճարտարապետների եզրակացությունները, դրանք բոլորին են հայտնի, և համաձայնենք, որ ձևակերպումների որոշակի խստությամբ հանդերձ, Ազգային ավիացիոն ասոցիացիայի հայտարարությունը լիովին արտացոլում է այն ժամանակվա և այսօրվա իրողությունները։

Իսկ հիմա ի՞նչն է դրդում կոնցեսիոներին, որ շենքն ապամոնտաժի։ Նրանց ներկայացրած գլխավոր ծրագրի համաձայն` ներդրումներն իրականացվում են ICAO չափանիշներին համապատասխանություն ապահովելու, ուղևորահոսքի թողունակությունը բարձրացնելու, IATA չափանիշներով C մակարդակի հասնելու նպատակով (A-F համակարգ, որտեղ A լավագույն ծառայություններն են` ուղևորների ազատ տեղաշարժ, ուշացումների բացակայություն և բարձր հարմարավետություն)։

Наружная реклама Чистая Армения - Sputnik Արմենիա
Հարգելի պաշտպանության նախարար, նման վահանակները Ձեր աչքով չեն ընկե՞լ

«Հաշվի առնելով ուղևորային հին տերմինալի գործնական և շահագործման թողունակությունը, ինչպես նաև վայրէջքի հատվածի հետագա ընդլայնման նախագիծը, շենքը քանդելն առաջնահերթ է», — ասվում է փաստաթղթում։ Այնտեղ ներկայացված է նաև օդանավակայանի նոր շենքերի արդիականացման ծրագիրը, այն ընդլայնելու և թողունակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը ուղևորահոսքի աճի ֆոնին, որին, ինչպես նշում են նախագծի հեղինակները, խոչընդոտում է օդանավակայանի հին շենքի առկայությունը։

Դժվար չէ նկատել, որ գլխավոր ծրագրում, որպես կախարդանք, կրկնվում է «ուղևորահոսքի թողունակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը»։ Կենսականորեն անհրաժեշտ բարձրացումը։ Մի րոպե։

Ամեն ինչ հասկանալի է, Հայաստանը, ինչպես վաղուց էր հայտարարվել, հանդես է գալիս որպես զբոսաշրջային երկիր և զարգացնում է այդ ոլորտը։ Հյուրերի հոսքն ավելացել է, ասում է վիճակագրությունը. լավ, թող այդպես լինի։ Բայց ինչ-որ չեն երևում խելագարված ամբոխները, որոնք տենչում են այցելել մեր երկիր, ուղեգիր ստանալու հերթ չեն կանգնում, շրջապատում սնկի նման աճող հյուրանոցներն էլ լեփ-լեցուն չեն։

Ուրեմն ինչու՞ է հանկարծ «Զվարթնոց» օդանավակայանն ուզում շտապ ավելացնել թողունակությունը։ Նրանք, ովքեր թռչում են ինքնաթիռներով, կարող են համոզվել, որ օրվա ցանկացած ժամի, եթե չկան, աստված մի արասցե, եղանակային կամ այլ արտակարգ պատահարներ, աշխատանքի նորմալ ռեժիմում օդանավակայանը նույնիսկ կիսադատարկ չէ, այլ դատարկ։ Երկու-երեք չվերթ, որոնք մեկնում են առաջիկա ժամերին և ևս մի քանի ժամանող։ Դա մաքսիմումն է, ի վերջո, կարող եք նայել չվացուցակը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանը կքանդեն

Օդանավակայանի ներկա շենքը հսկա է թվում. իսկ ինչու՞։ Հենց այն պատճառով, որ մարդիկ շատ չեն։ Նստեք ինքնաթիռ, թռեք երկուսուկես ժամ և ժամանեք, օրինակ, Դոմոդեդովո. այնտեղ ուղևորահոսքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան «Զվարթնոցում», բայց այնտեղ էլ կուտակումներ չկան։ Կան հերթեր, որոնք բավական արագ են շարժվում, ամեն դեպքում, ոչ ոք չի ուշանում ինքնաթիռից հերթի պատճառով։ Բայց խցանումներ և արտակարգ «անանցանելիություն» չկա։

Մի խոսքով, «Զվարթնոցում» չկա թողունակությունը շտապ բարձրացնելու օրհասական անհրաժեշտություն։ Պատրաստվում են մշտապես հետաձգվող զբոսաշրջային բումի՞ն։ Կա՞ն արդյոք հավաստի տեղեկություններ, թե այն երբ կսկսվի։ Ասենք այսօրվա հոսքից 5 անգամ շատ կավելանա՞։

Թվում է` ոչ մի նախադրյալ չկա։ Ուղևորահոսքի աննշան ավելացումը լիովին կարելի է կառավարել` ճիշտ կազմակերպելով աշխատանքը, օրինակ վերցնելով այլ օդանավակայաններից։ Դրա համար բոլորովին պարտադիր չէ շենք քանդել։

Այնպես որ, թող հարգելի կոնցեսիոները բացահայտի իրական պատճառները, թե ինչու է օդանավակայանի հին շենքը դարձել նրա աչքի փուշը։ Այդ պատճառների հիման վրա կարելի է խոսել նախագծի հիմնավորվածության մասին։ Թեև նորից կրկնեմ, այդ երբ են մեզ լսել…

Լրահոս
0