Հայ գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը ցույց է տվել մարդասպանի կնոջ ընկերուհուն

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Angela SarafyanАктриса Анжела Сарафян
Актриса Анжела Сарафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը սոցիալական ցանցերում բորբոքել է իր բաժանորդների հետաքրքրությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հոլիվուդի աստղ Անժելա Սարաֆյանի լուսանկարներից կարելի է հասկանալ, թե ինչ կերպարով է նա հանդես գալու նոր ֆիլմում։

Դերասանուհին Instagram-ի իր էջում ցույց է տվել սերիական մարդասպանի կնոջ ընկերուհու հետաքրքրիր կերպարը։

Դերասանուհին կխաղա ռեժիսոր Ջո Բեռլինգերի Extremely Wicked, Shockingly Evil and Vile (Անհավանական վտանգավոր, ապշեցուցիչ չար և նողկալի) ֆիլմում, որը պատմում է ամերիկյան սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին։

Սարաֆյանը կնկարահանվի հայտնի դերասաններ Զաք Էֆրոնի և Ջոն Մալկովիչի հետ։ Նոր ֆիլմում հայ դերասանուհին կմարմնավորի Ջոաննայի` Լիլի Քոլինզի ընկերուհու կերպարը։

Extremely Wicked, Shockingly Evil and Vile-ը 70-ականներին ԱՄՆ-ի ամենահայտնի մոլագար մարդասպան, սադիստ և նեկրոֆիլ Թեդ Բանդիի պատմությունն է` ներկայացված նրա ընկերուհի Էլիզաբեթ Քլեփֆերի աչքերով։ 7 տարի տևած սիրավեպի ընթացքում Էլիզաբեթը չի տեսել Բանդիի արյունարբու կողմը։ Միայն ժամանակի հետ աղջիկը սկսել է նկատել սարսափելի իրադարձությունների հետ կասկածելի կապը։

Վտանգավոր հանցագործի դերը կմարմնավորի հայտնի դերասան Զաք Էֆրոնը։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

Լրահոս
0