Տեսանյութը հրապարակվել է Վայրի կենդանիների փրկության միջազգային կազմակերպության կայքում։
«Հայաստանում փրկված արջերից ամենադժբախտը Պիտերն է»,- ասել են կենդանիների պաշտպանները։
Արջին պահել են կեղտոտ ու մութ վանդակում, որը տեղ-տեղ ժանգոտած է եղել։
Պիտերին փրկել են, բայց նրա հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա։ Կենդանիների պաշտպանները վստահեցնում են, որ կենդանին ապահով ձեռքերում է, նրան խնամում են անասնաբույժները։