Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկնեց Մոսկվա

© Sputnik / Игорь Руссак / Անցնել մեդիապահոցАрмен Саркисян
Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակը:

Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։

Լրահոս
0