Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քամալյան.«Կստիպենք լավագույն տեխնոլոգիաներ ներդնել`շրջակա միջավայրն աղտոտումից ազատելու համար»

© Sputnik / Aram NersesyanМарзпет Камалян
Марзпет Камалян - Sputnik Արմենիա
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ երկար ժամանակ է, ինչ հանրապետության տարածքում, հատկապես` մետաղական հանքերի շահագործողների մոտ ստուգումներ չեն եղել։
Մարզպետ Քամալյան. մետաղական հանքավայրերը ստուգման գործընթացում են

«Մենք սկսել ենք այդ ստուգումները։ Այս պահին ստուգումներ ենք իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։ Այս ստուգումների արդյունքում մենք տնտեսվարողներին ուղղություն կտանք։ Կստիպենք նոր կառավարման պլաններ ներկայացնել, այդ թվում նաև` լավագույն տեխնոլոգիաներ ներդնել`շրջակա միջավայրը քիչ —քիչ աղտոտումից ազատելու համար»,–ասում է Քամալյանը։

Նրա խոսքով` այլևս պոչամբար չի լինելու։ Կուտակելու են, ապա խյուսը չորացնելուց հետո ուղարկելու են հանքախորշեր, որտեղից որ օգտակար հանածոն հանել են։ Սա լավագույն օպտիմալ տարբերակն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала