Բաժակները նվագում են. հայ երաժիշտը հիացրել է ռուս հաղորդավարներին. տեսանյութ

© Screenshot/ Youtube/ Кубань 24Тромбонист Тигран Петросян
Тромбонист Тигран Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի տրոմբոնահար Տիգրան Պետրոսյանին հյուրընկալել է Կուբանի հեռուստաընկերությունը, և նա պատմել է իր անսովոր արվեստի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մարդ-նվագախումբ, տրոմբոնահար Տիգրան Պետրոսյանը «Կուբան 24» հեռուստաընկերության «Լավ առավոտ» հաղորդման եթերում պատմել է բաժակների վրա նվագելու գաղտնիքի մասին և տարբեր ստեղծագործություններ կատարել շեփորով ու ֆլեյտայով։

Ծրագրի հաղորդավարներ Մարիա Գրայը և Նինա Մոնչինսկայան հիացել են հայ երաժշտի նվագով։

«Սկզբից, երբ սկսել են բաժակների վրա նվագել, գործիքն անվանել են «ապակյա տավիղ»։ Կարծում եմ` այդպես են արել մարդկանց հետաքրքրելու համար։ Հետո անվանել են ապակյա երգեհոն», — նշել է Տիգրանը` աղջիկներին բացատրելով բաժակների վրա նվագելու գաղտնիքները։

Հաղորդավարները հայ երաժշտին «տարօրինակ գործիք» են ցույց տվել և ասել, որ չգիտեն դրա ծագման մասին։

«Ֆլեյտաների տարբեր տեսակներ կան։ Սա պանի ֆլեյտա է (բազմափող ֆլեյտա, որը կազմված է տարբեր երկարության մի քանի խողովակներից, խմբ.)։ Շատ ժողովուրդներ սրա պես գործիքներ ունեն», — ասել է Տիգրանը և ցույց տվել, ինչպես պետք է նվագել այդ գործիքով։

Իհարկե, հայ երաժիշտը ցուցադրել է իր վիրտուոզ ընդունակությունները` նվագելով տրոմբոն։

Տիգրան Պողոսյանն «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի դափնեկիր է։ Նա ավարտել է երաժշտական ուսումնարանը, Գլինկայի կոնսերվատորիան և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, իսկ հիմա նվագում է բաժակների վրա։

Լրահոս
0